Կիսամյակային հաշվետվություն

Ես Էրիկ Սմբատյանն եմ: Այս տարի ես առաջին անգամ ոտք դրեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ, չեմ կարող ասել, որ ինչ որ նոր, կամ զարմանալի բաներ տեսա տարվա սկզբում, դա կարելի է ասել այն պատճառով է, որ ես սովորել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դպրոցներից մեկում (Հարավային դպրոցում) և արդեն փորձ եմ ունեցել այստեղի կրթության ծրագրի հետ: Առաջին ամիսը անցավ հաղաղ, կարելի է ասել, որ մենք այն ծախսեցինք ծանոթությունների վրա, ծանոթացանք առաջին հերթին իրար հետ, իսկ հետո ուսուցիչների: Սկսեցինք անցնել բոլոր հիմնական առարկաները, հայոց լեզու, գրականություն, հանր/երկր, պատմություն, հասարակագիտություն, ֆիզիկա, էկոլոգիա, ռուսերեն, անգլերեն, աշխարհագրություն, կենսաբանություն և մեր ընտրած մասնագիտությունը, կոնկրետ մեր կուրսը բաժանված է երկու խմբի, վեբ-դիզայնի ուսանողներ և հագուստի մոդելավորման ուսանողներ, ես ընտրել եմ վեբ-դիզայնը: Կրթահամալիրը շատ ճամփորդություններ է կազմակերպում, լինում են ինչպես սովորական մեկօրյա ճամփորդություններ, այնպես էլ եռորյա և ավել: Այս 3-4 ամսվա ընթացքում ես դեռ չեմ հասցրել ճամփորդել, այդ պատճառով էլ որոշեցի առաջին անգամ ճամփորդել: Ճամփորդություն դեպի Գյումրի (Դեկտեմբերի 24-26) մեր աշխարհագրության ուսուցչուհու` Գայանե Սարգսյանի հետ: Այս կիսամյակի ընթացքում ես նորից հասկացա, որ ընտրելն այս քոլեջը լավ որոշում էր, մեկ-մեկ դժվար կարող է լինել, բայց այդպես էլ պետք է լինի, ինչքան առաջ, այդքան էլ դժվար: Կրթահամալիրի քոլեջը իսկապես հյուրահատուկ քոլեջ է, այստեղ կարողանում են համեմատել ուսումը և ուրախությունը: Ուրախության տակ նկատի ունեմ միջոցառումները, որոնք քոլեջը հասցնում է կազմակերպել, նրանք իսկապես լավ են անցնում և կարելի է ասել, հնարավորություն են տալիս ընդմիջել սովորելուց: Հուսով եմ, որ մյուս կիսամյակն էլ կանցնի այսպես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *