Ճամփորդություն դեպի Գյումրի

Ամսի 24-ին, ուրբաթ, ժամը 9:00 բոլորս եկանք եկեղեցի, վերջացնելով ժամերգությունը, ժամը 9:30 շարժվեցինք դեպի Գյումրի, ճանապարհը սովորաբար տևում է մոտ 3 ժամ, բայց մեր համար այդ ժամանակը շատ շուտ անցավ, քանի որ ավտոբուսի մեջ բավականին ուրախ էր անցնում: Հասնելով Գյումրի, պատուհանից դուրս նայելով, կարող էինք տեսնել ձյուն և հաշվի առնելով, որ այդ պահին Երևանում ձյուն ընդհանրապես չկար, դա բավականին հաճելի տեսարան էր: Մենք շարունակեցինք մեր ճանապարհը մինչև Լոֆթ, դա ժամանցային կենտրոն է, որտեղ մարդիկ կարող են գիշերել, կարելի է ասել, որ դա փոքր հյուրանոց է: Դնելով մեր իրերը և ընտրելով մեր տեղերը մենք բոլորովս դուրս եկանք քաղաքով շրջելու, սկզբում այցելեցինք Գյումրու թանգարանը, այնուհետև տեսնելով Գյումրու տոնական ծառը, որը շատ գեղեցիկ է, հատկապես գիշերը, նաև հրապարակում տեսանք այնտեղ գտնվող երեք եկեղեցիները: Թանգարանից հետո, մենք շարժվեցինք դեպի Ս. Աստվածածին եկեղեցին: Երեկոյան մենք վերադարձանք Լոֆթ, ժամանակին ընթրեցինք և որոշեցինք բոլորով ֆիլմ դիտել, ընտրեցինք <<Վինչեստեր>> ֆիլմը, այն բավականին հետաքրքիր էր, բայց որպես սարսափ ֆիլմ ինձ չզարմացրեց: Մյուս օրը, առավոտյան 9:00 մենք արդնացանք, նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի Սև բերդ, դա իսկապես շատ գեղեցիկ տեղ է, դրսից նա ուրիշ է, իսկ ներսից ուրիշ: Տեսնելով Սև բերդը, մենք շարժվեցինք դեպի սահավայր, շատ ձյունոտ տեղ է, իսկական սահելու վայր է, մենք լավ անցկացրեցինք մեր ժամանակը և շարժվեցինք դեպի Լոֆթ, որտեղ ընթրեցինք և գնացինք քնելու, քանի որ հաջորդ օրը առավոտյան, պետք է մեկնեինք ետ, Երևան: Կիրակի առավոտյան, մենք հավաքվեցինք և շարժվեցինք դեպի Երևան: Գյումրին իսկապես շատ գեղեցիկ քաղաք է, մտածում եմ, որ ապագայում, դեռ շատ կայցելեմ այն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *