Ձմեռային ստուգատես / Լեռնանիստ

Ձմեռային ստուգատեսի ժամանակ, ճամփորդեցինք դեպի Լեռնանիստ: Երևանից դուրս կամաց-կամաց ամեն ինչ ձյան տակ էր ընկնում: Ճանապարհը տևեց մոտ մեկ ժամ, հասնելով մենք միանգամից անցանք նրան, ինչի համար հասել էինք այնտեղ: Մենք վերցրեցինք այդպես կոչված “փուչիկ-սահնակները”, ինչից հետո մեզ բացատրեցին սահելու կանոնները: Մեր փուչիկ-սահնակները կապում էին շարժվող պարանից, որը բարձրացնում էր մեզ դեպի ձյունոտ բլրակը, որտեղից մենք սահում էինք դեպի ներքև: Բավականին ցուրտ էր, բայց մենք լավ ժամանակ անցկացրեցինք այնտեղ: Վերջացնելով սահքը, բոլորս տաքացանք մոտակա հանգստավայրում և շարժվեցինք դեպի Երևան: Այս ճամփորդությունը ներկա պահին իմ ամենասիրած մեկօրյա ճամփորդությունն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *