Հունվար ամսվա ամփոփում

Այս ամիսը շատ հետաքրքիր անցավ, շատ տարբեր և բազմազան իրադարձություններ եղան: Այս ամսվա ընթացքում մենք մասնակցեցինք տարբեր նախագծերի: Առաջին նախագիծը դա Դիջիտեք 2022-ն էր: Այդ նախագծի ընթացքում մենք մասնակցեցինք HTML և CSS դասընթացներին, այնուհետև եղանք արհեստական բանականության և 3D տպիչի սեմինարներին: Ամենահետաքրքիրը ինչպես ուսումնասիրության առարկա ինձ համար արհեստական բանականությունն էր, բայց որպես դասընթաց ինձ ավելի շատ դուր եկավ 3D տպիչի դասընթացը, որը անցավ համ ուսուցողական, համ ուրախ:

Երկրորդ նախագիծը, դա <<Բնագիտատեխնիկական նախագիծն էր>>, որի շրջանակներում մենք խմբով թարգմանեցինք մի ֆիլմ, մեղուների մասին, ստանալով ավելի շատ տեղեկություն այդ կենդանիների մասին, կոնկրետ մեր համար:

Նաև մենք ունեցանք մարզական ստուգատես, որի շրջանակներում ճամփորդում էինք դեպի Հայաստանի գեղեցիկ վայրեր, որտեղ նախկինում չէինք եղել, որպես օրինակ՝ Լեռնանիստը, որի մասին ես ավելի կոնկրետ պատում եմ գրել իմ բլոգում:

Ունեցանք նաև հետաքրքիր նախագիծ պատմության հետ կապված, որտեղ մենք պետք է պատրաստեինք Slide show մեր ընտրած թագուհու մասին, հավաքելով նրա մասին ինֆորմացիա և նկարներ: Կոնկրետ ես, իմ խմբի հետ, ընտրեցի Կատրանիդե Բ թագուհուն:

Եվ վերջին իրադարձությունը, դա <<Ձմեռային ազգագրական փառատոն>> նախագիծն էր, որի շրջանակներում մենք ուսումնասիրեցինք Մշո բարբառը, այնուհետև կատարելով տարբեր առաջադրանքներ, թարգմանությունից սկսաց, ձայնագրություններով վերջացրած:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *