Այցելություն Ե. Քոչարի թանգարան

Երվանդ Քոչարի թանգարանը հիմնադրվել էր 1984 թվականին, այցելեցինք մենք այն մեր վեբ-դիզայնի խմբի հետ: Թանգարանը գտնվում էր բնակելի շենքում, եթե ավելի կոնկրետ՝ առաջին հարկում: Մտնելիս թանգարան մենք միանգամից կարող ենք տեսնել արվեստանոցը, նաև դա այն տարածքն է, որտեղ ապրում էր և միաժամանակ ստեղծագործում էր Երվանդը: Թանգարանը բաժանված էր 3 սրահների, որտեղ ցուցադրված էին նրա տարբեր աշխատանքները: Երվանդ Քոչարի աշխատանքները կարելի է տեսնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում և Ֆրանսիայում, բայց կոնկրետ այստեղ Երևանում, հավաքված են կարելի է ասել իր ամենալավ և հայտնի աշխատանքները: Իհարկե բացի նկարչական գործերից, նա ուներ քանդակային աշխատանքներ: Իր բոլոր աշխատանքներից ինձ ամենաշատը դուր եկավ “Պատերազմի արհավիրքը” նկարը, որը գտնվում էր ամենատեսանելի վայրում և գրավում էր այնտեղ գտնվող բոլոր մարդկանց ուշադրությունը: Ինձ շատ դուր եկավ այդ նկարի դետալիզացիան, թե ինչքան գեղեցիկ և մտածված էր այն, նայելով այդ նկարին, մարդը միանգամից կարող է հասկանալ, որ չնայած նկարի գեղեցկությանը, այն բավականին դաժան է, ինչի մասին խոսում է նաև անվանումը: Երվանդ Քոչարը իսկապես Հայաստանի ամենալավ արվեստագետներից է, կարելի է ասել, որ իմ համար, նույնիսկ ամենալավն է, մոտակա ապագայում կուզենայի այցելել այդ թանգարանը նորից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *