Ճամփորդություն դեպի Օրգով (Եվ ոչ միայն)

Ամսի 6-ին մենք չամփորդեցինք դեպի Օրգով, (եթե ավելի կոնկրետ, Օրգովը մեր ճամփորդության կենտրանական կետն էր, որովհետև այդ օրը մենք բավականին շատ տեղերում եղանք) ճամփորդությունը տևեց կոպիտ ասած մի ամբողջ օր: Առաջին վայրը, որը մենք այցելեցինք, եղավ արքաների դամբարանը, որը բաժանված էր երկու մասի, քրիստոնյա և հեթանոս արքաների համար: Նար այնտեղ թաղված էին Արշակունյաց արքաների աճյունները: Երկրորդ նշանակետը եղավ մեր ճամփորդության կենտրոնական կետը՝ Օրգովը: Սա հենց այն վայրն է, որտեղ գտնվում է Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը, որի մասին մենք լսել էինք միայն դասերի ժամանակ, բայց հիմա կարողացանք տեսնել այն մեր աչքերով: Բացի դիտակից, մենք այնտեղ տեսանք արևային ժամացույց կողվող մի սարք, որը ինչպես պարզ է անվանումից, ցույց է տալիս ժամանակը: Իհարկե նա կարող էր ցույց տալ և ժամանակը և օրը և նույնիսկ ամսաթիվը, այն բավականին տարօրինակ էր երևում և առաջին անգամից նայելով, դժվար է հասկանալ, թե ինչպես է այն աշխատում: Կարող եմ նշել նաև այն, որ արևային ժամացույցի վրա կային զոդիակի 12 նշանները, ես մինչև հիմա համոզված չեմ, թե ինչի համար էին դրանք այնտեղ: Ճամփորդությունը մոտ կես ժամով կանգ առավ Օրգովից հետո, մենք կանգնեցինք, որպեսզի վերականգնենք մեր ուժերը տարբեր ուտելիքներով և ըմպելիքներով: Հաջորդ կետը դա այն անոմալ զոնան է, որը մենք շատ էինք ուզում ուսումնասիրել, այն գտնվում է Արագած լեռի վրա: Անոմալիան նրա մեջ էր, որ իրերը, մեքենաները կարող էին առանց ինչ-որ օգնության բարձրանալ վերև, նույնիսկ ջուրն էր այնտեղ վերև հոսում: Կարդալով տարբեր աղբյուրներ, ուսումնասիրելով այս թեման, ես հասկացա, որ մեծամասնությունը (այն մարդիկ, որոնք ուսումնասիրել են այս հարցը) մտածում են, որ դա ուղղակի օպտիկական խաբկանք է, ինչը կարելի է ասել ճիշտ է: Այդ ամենը մենք հասկացանք ուղղակի չափելով գետնի հարթությունը: Վերջին երկու կետերն էին Ամբերդ ամրոցը և Բյուրականի եկեղեցին: Երկրորդի մասին կարող եմ ասել այն, որ չնայած իր չափսերին դրսից, ներսից այն շատ մեծ է, նաև կնշեմ այն փաստը, որ այդ եկեղեցում գետնին խալիներ էին փռած, ինչը սովորական եկեղեցիներում բավականին հազվադեպ երևույթ է: Ամբերդ ամրոցը կարելի է ասել ամենահետաքրքիր վայրն էր Օրգովից հետո, նույնիսկ անոմալ զոնան ինձ այդքան դուր չեկավ, քան ամրոցը: Շատ հետաքրքիր էր լսել նրա մասին և ուսումնասիրել այն, ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Այս ճամփորդությունը ես կարող եմ համարել իմ ամենասիրած ճանփորդությունը այս տարվա ընթացքում, քանի որ բազմազանության հետ խնդիր չկար և շատ հուզիչ էր ուսումնասիրել այսպիսի տարբեր, բայց այսպիսի հետաքրքիր վայրեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *