Տարեվերջյան հաշվետվություն

Այս տարին շատ շուտ անցավ, նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչքան: Այն շատ հետաքրքիր էր, ցավոք չեմ կարող համեմատել ուրիշ տարիների հետ, քանի որ սա իմ առաջին տարին էր քոլեջում, բայց եթե համեմատեմ վերջին դպրոցական տարվա հետ, ապա հստակ կարող եմ ասել, որ քոլեջի առաջին տարին ավելի բազմազան և հետաքրքիր անցավ: Սեպտեմբերին ինձ տարօրինակ էի զգում, իհարկե դա այն պատճառով է, որ սա նոր փորձ է, սրա միջով անցնում է ամեն մեկը, ես իմ կյանքում միշտ ապրում էի այնպես, ինչպես պետք է, ավելորդ քայլերի չէի գնում, նոր ծանոթություններ ձեռք էի բերում միայն այն դեպքում, երբ ուրիշ ինչ-որ մեկը քայլ էր անում, և այս տարին քոլեջի հետ բացառություն չեղան: Չնայած այդ փաստին, ես ուրախ եմ, որ ճանաչեցի նրանց, ում պետք է ճանաչեի:

Կսկսեմ անհատական նախագծերից, տարվա սկզբում մենք նույնիսկ միտք չունեինք, որ պետք է անհատական նախագծեր իրագործենք, քանի որ այդ ամենը սկսվեց մարտից, ինչը բավականին լավ է, որովհետև դժվար մենք կարողանայինք այդպիսի տեմպ պահել սեպտեմբերից սկսած: Այսպիսով կարող եմ ասել, որ տարվա առաջին սկիզբը իսկապես հանգիստ անցավ, ի համեմատ վերջին:

Մենք անհատական նախագծեր ենք արել համարյա բոլոր առարկաներից, ես ուրախ եմ, որ ուսանողներին ընտրության ազատություն են տվել, քանի որ մենք կարող ենք ընտրել այն թեման, որը մենք են ուզում:

Գրականությունից ես կատարել եմ հետազոտական և թարգմանական աշխատանքներ, կարող եմ ասել, որ այս տարին իսկապես ավելի շատ ժամանակ ծախսեցինք գրականության վրա, քանի որ գրականությունը բազմազան է, ինչպես նաև գրողները և այն մարդիկ, ովքեր այն ստեղծել են, իսկ հայոց լեզուն մեր տարիքում կարելի է ասել արդեն սովորած և հասկացված է: Գրականություն1, 2, 3, 4, 5

Ռուսերենը կարող եմ անվանել իմ կողմից ամենասիրված առարկան, քանի որ ինձ այն թվում է ամենաբազմազանը, չնայած անգլերենը հետ չի ընկնում: Ռուսերենից ունեմ կատարած երեք անհատական նախագիծ, սլայդերով պատրաստված պրոեկտներ, բայց նաև կարող եմ դուրս բերել ուրիշ մի նախագիծ, որը մենք կատարել ենք արդեն որպես սովորական տնային աշխտանք, այն կոչվում է “Женщины, изменившие мир, այն նույնպես բավականին հետաքրքիր է: – Русский язык1, 2, 3

Հայոց պատմությունից մենք կատարել ենք նախագիծ, որը կապված է նախկին թագուհիների հետ: Մենք ընտրություն ենք կատարում տրված թագուհիներից, ինչից հետո հավաքում նրանց մասին ինֆորմացիա և ներկայացնում դա դասի ժամանակ: Չեմ կարող ասել, որ այն մտնում է իմ սիրած նախագծերի մեջ, քանի որ դեռ փոքրուց ես այդքան էլ հետաքրքրված չէի պատմությունով, բայց այն բավականին հաճելի էր ներկայացնել: – Պատմություն1

Հասարակագիտության նախագծերը կապված են իրավունքների հետ, մեզ տրվում են տարբեր հոդվածներ և տարբեր իրավունքներ, որոնցից մենք պետք է ընտրություն կատարենք, որից հետո ուսումնասիրել այդ հոդվածը իր կետերի հետ և ինչ-որ եզրակացություն գրել: – Հասարակագիտություն

Մաթեմատիկան այս կիսամյակ, նույնիսկ կարելի է ասել այս ամբողջ տարին խորացված էր ֆունկցիաների մեջ, մենք ուսումնասիրում էինք ֆունկցիաները ամբողջ տարվա ընթացքում, կատարում էինք սովորական առաջադրանքներ, որպես տնային, և ուսումնասիրական աշխատանքներ: – Հանրահաշիվ/Երկրաչափություն

Անգլերենը նույնպես (ինչպես ռուսերենը) մտնում է իմ սիրելի առարկաների մեջ, քանի որ այն բազմազան է, այո, կարելի է ասել, որ սա ուղղակի լեզու է, որը մենք սովորում ենք և ուսումնասիրում ենք իր հյուրահատուկ կողմերը, բայց միաժամանակ այս լեզուն մեր առջև բացում է նոր աշխարհ, այսպիսով մենք ամբողջ տարի զբաղվում էինք տարբեր բաներով, ես ուրախ եմ, որ անգլերենը կանգ չի առնում միայն քերականության վրա: – Անգլերեն:

Աշխարհագրությունը այնպիսին էր, ինչպես օրինակ 9-րդ դասարանում, մենք ուղղակի անցնում ենք այդ առարկան, ուսումնասիրելով Հայաստանը (և ոչ միայն): Միակ հյուրահատուկ բանը, որը կար 9-րդ դասարանում և կա այստեղ, 1-ին կուրսում, դա ուսուցիչն է, հնարավոր է, որ դա ուղղակի իմ բախտն է, բայց աշխարհագրության ուսուցիչները միշտ շատ հաճելի են եղել իմ շրջապատում: – Աշխարհագրություն

Էկոլոգիան այն առարկան է, որը սկզբում ինձ այդքան էլ չէր հետաքրքրում, բայց ժամանակի ընթացքում այն սկսեց ցույց տալ իրեն, նա ցույց տվեց իր մեջ հենց այն բազմազանությունը, որը ես ման եմ գալիս ամեն առարկայի մեջ: – Էկոլոգիա1

Կենսաբանությունը բավականին հետաքրքիր էր այս տարի, ուսումնասիրելով այն, ես հակաացա, որ դեռ շատ բան չգիտեմ բնության, մարդկանց և կենդանի աշխարհի մասին, բավականին հետաքրքիր և հաճելի կլինի շարունակել ուսումնասիրել այն: – Կենսաբանություն

Ֆիզիկան միշտ եղել է ինձ հետաքրքիր, ես այն սիրել եմ իր տարօրինակ, բայց զարմանալի և հետաքրքիր երևույթների մասին, ֆիզիկայում բավաակնին շատ բան թվում է հեքիաթային, բայց պարզ է, որ ամեն ինչ կարելի բացատրել, քանի որ սա – ֆիզիկան է: – Ֆիզիկա

Ընտրությամբ գործունեություն

Մեր կուրսում կա ընտրությամբ գործունեությամբ երկու առարկա, հագուստի մոդելավորումը և վեբ-դիզայնը: Իմ ընտրությունը ընկավ վեբ-դիզայնի վրա, քանի որ ես բավականին ստեղծագործական մարդ եմ, չնայած իմ ալարկոտության վրա: Ես մանկուց սիրել եմ նկարել ամեն բանի վրա, ինչ տեսել եմ, լինի դա թուղթ, թե նույնիսկ պատ: Վեբ-դիզայնը չի սովորեցնում նկարել կամ իրագործել, այն ավելի շատ սովորեցնում է, թե ինչպես օգտվել տարբեր ծրագիրներից և միջոցներից, որպեսզի իրագործել և դա ինձ շատ է դուր գալիս: Իրագործել մարդը կարող է միայն իր ուժերով, դրան սովորեցնել անհնար է, պետք է ուղղակի ունենալ լավ երևակայություն և ցանկություն:

Մարզաձև և ֆիզկուլտուրա

Ես ոչ այդքան եմ սիրում զբաղվել ինչ-որ սպորտով կամ մարզաձևով, այդ պատճառով կատարեցի իմ կարծիքով ամենահանգիստ ընտրությունը – հրաձգությունը: Գոյություն ունեն սպորտերի բազմազան տեսակներ և նույնիսկ ես ունեմ իմ սիրելի սպորտը, դա բասկետբոլն է, բայց չգիտեմ ինչու, իմ մոտ չկա ցանկություն խաղալ բասկետբոլ միայն ֆիզկուլտուրայի դասընթացների ժամանակ, մտածում եմ գնալ առանձին “դասերի”, եթե դա կարելի է այդպես անվանել: Այս ամբողջ տարին ես զբաղվեցի հրաձգությամբ, հուսով եմ մյուս տարի, ես կունենամ ցանկություն փոխել իմ ընտրությունը:

Ֆլեշմոբներ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ֆլեշմոբները հաճախակի երևույթներ են, լինում են ֆլեշմոբներ ամեն առարկայից, կատարելով առաջադրանքները, մենք ուղարկում ենք այդ հարցաթերթիկները, այնուհետև ստուգելով մեր ունակությունները և գիտելիքները:

Ձեռքբերումներ

Որպես ձեռքբերումներ կարող եմ նշել միայն գիտելիքները և մարդկանց, առաջինը պարզ է, գիտելիքների ձեռքբերումը մեր առաջնահերթությունն է քոլեջում, իսկ երկրորդը արդեն ավելի հետաքրքիր է, ես բավականին շատ մարդկանց հանդիպեցի այս տարվա ընթացքում և իհարկե մեծամասնությունը քոլեջից է, կան մարդիկ, որոնց հետ լավ եմ շփվում, կան մարդիկ որոնց հետ չեմ շփվում և իհարկե կան մարդիկ, որոնց հետ շփվում եմ ամեն օր, քանի որ նրանք կարելի է ասել իմ ամենակարևոր ձեռքբերումն են: Չեմ մտածում, որ կան մարդիկ, որոնց հետ ես վատ հարաբերությունների մեջ եմ, իմ կարծիքով ամեն մարդուն կարելի է գտնել իր մոտեցումը, ինչի շնորհիվ կարելի է լավ հարաբերություններ կազմել: Մարդիկ շատ կարևոր կարող են լինել իմ համար, քանի որ իմ սոցիալական հմտությունները մի քանի մակարդակ ցածր են սովորականից, ինչի շնորհից ես շուտ կարող եմ կորցնել և մեծ դժվարությամբ ձեռք բերել:

Կյանքը քոլեջում և քոլեջից դուրս

Կյանքը քոլեջում սովորական ուսանողի կյանք է, ուսում, ընկերներ, ճամփորդություններ, ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի, իսկ քոլեջից դուրս իմ կյանքը բավականին ուժեղ ձևով փոխվել է այն պահից, ինչ ես ոտքս դրեցի այստեղ: Ես ավելի շատ սկսեցի դուրս գալ ինչ-որ տեղ, առաջ ես միշտ ինչ-որ առիթ էի փնտրում դուրս գալու համար, իսկ հիմա այն ինձ պետք չէ: Այն շրջապատը, որը ես ձեռք բերեցի այստեղ իսկապես փոխեց իմ կյանքը քոլեջից դուրս դեպի լավը և հուսով եմ, որ այդպես էլ շարունակվելու է մյուս տարի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *