Հայոց լեզու

1.Ուղղակի խոսքերը դարձրու անուղղակի։

-Զոհրակը կգա, մայր’, -հեզ ու խոնարհ ասաց Վարդանը, -հանգի’ստ եղիր։
Վարդանը հեզ ու խոնարհ ասաց մորը, որ Զոհրակը կգա, թող հանգիստ լինի։

Սահակ Պարթևը Մամիկոնյան տիկնոջը ասաց. -Լսել եմ, որ մորեղբայրս մոտ երկու ամսից կժամանի։
Սահակ Պարթևը Մամիկոնյան տիկնոջը ասաց, թե լսել է, որ մորեղբայրը մոտ երկու ամսից կժամանի։

Նա շշնջյունով խորհուրդ տվեց. -Տղանե’ր, հարևան սենյակում հավաքվեցեք և ժողովն իսկո’ւյն սկսեք։
Նա շշնջյունով խորհուրդ տվեց տղաների, որ հարևան սենյակում հավաքվեն և ժողովն իսկույն սկսեն։

Նա շփոթված ինձ նայեց ու ասաց. -Մի’ սկսիր տարօրինակ հարցեր տալ, որովհետև ես դրանց պատասխանը չգիտեմ։
Նա շփոթված ինձ նայեց ու ասաց, որ չսկսեմ տարօրինակ հարցեր տալ, որովհետև ինքը դրանց պատասխանը չգիտի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *