Հաղորդակցման հմտություններ

Տեղեկատվության փոխանցում – Հաղորդակցման հմտություններ

Բարև Ձեզ հարգելի Մարիամ Մխիթարյան: Տեղեկացում եմ, որ վատառողջ լինելու պատճառով երկուսից-երեք օր չեմ կարող ներկա լինել մեր ուսումնական պարապմունքներին: Կխնդրեմ բացակայությունս համարել հարգելի: Առաջադրանքները կկատարեմ հեռավար և կհրապարակեմ բլոգում:

Հարգանքով` Էրիկ Սմբատյան
08.12.2022

Ի՞նչ է մոտիվացիան

«Մոտիվացիա» տերմինը նկարագրում է, թե ինչու է մարդը ինչ-որ բան անում: Դա մարդկային գործողությունների շարժիչ ուժն է: Մոտիվացիան այն գործընթացն է, որը նախաձեռնում, առաջնորդում և պահպանում է նպատակաուղղված վարքագիծը:

Օրինակ, մոտիվացիան այն է, ինչ օգնում է ձեզ կորցնել ավելորդ քաշը կամ դրդում է ձեզ ստանալ այդ առաջխաղացումը աշխատավայրում: Մի խոսքով, մոտիվացիան ստիպում է ձեզ գործել այնպես, որ ձեզ մոտենա ձեր նպատակներին: Մոտիվացիան ներառում է կենսաբանական, հուզական, սոցիալական և ճանաչողական ուժերը, որոնք ակտիվացնում են մարդու վարքը:

Մոտիվացիան ներառում է նաև գործոններ, որոնք ուղղորդում և պահպանում են նպատակաուղղված գործողությունները: Թեև նման դրդապատճառները հազվադեպ են ուղղակիորեն դիտարկելի։ Արդյունքում, մենք հաճախ պետք է եզրակացնենք, թե ինչու են մարդիկ անում այն, ինչ անում են՝ հիմնվելով դիտարկելի վարքագծի վրա:

Իմացեք մոտիվացիայի տեսակները, որոնք գոյություն ունեն և ինչպես ենք դրանք օգտագործում մեր առօրյա կյանքում: Եվ եթե թվում է, թե կորցրել եք ձեր մոտիվացիան, մի անհանգստացեք: Մենք նաև կիսում ենք մի քանի ուղիներ՝ զարգացնելու կամ բարելավելու ձեր ինքնամոտիվիացիայի մակարդակը:

Մոտիվացիայի տեսակները
Մոտիվացիայի երկու հիմնական տեսակները հաճախ նկարագրվում են որպես արտաքին կամ ներքին:

Արտաքին մոտիվացիան առաջանում է անհատի դրսից և հաճախ ներառում է արտաքին պարգևներ, ինչպիսիք են գավաթները, փողը, սոցիալական ճանաչումը կամ գովասանքը:
Ներքին մոտիվացիան ներքին է և բխում է անհատի ներսից, ինչպես, օրինակ, բարդ խաչբառ անելը զուտ խնդրի լուծման համար բավարարվածության համար:

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն:

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:

Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք ձեզ հետաքրքրության մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետրերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում:

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:

Ներկա պահին ես սովորում եմ, որպես “Վեբ-դիզայներ” քոլեջում, բայց չեմ մտածում, որ հետագայում կփորձեմ զարգանալ դիզայնի կոնկրետ այս ոլորտում, ճիշտն ասած, կուզենայի փորձել զբաղվել հագուստի դիզայնով, փորձելով ստեղծել սեփական բրենդը, որպես երկրորդ տարբերակ կարող եմ ընտրել ճարտարապետական դիզայն, սա նույնպես հետաքրքիր զբաղմունք է ինձ համար։ Բացատրություն, թե ինչու եմ ընտրել կոնկրետ դիզայնը, որպես մասնագիտություն, ես չունեմ, կարող եմ ասել միայն այն, որ մանկուց սիրում եմ զբաղվել նկարչությամբ և արվեստով, ամենակարևորը ինձ համար այն է, որ այդ մասնագիտությունը ինձ իսկապես դուր է գալիս: 

  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Դիզայներական ոլորտի համար մասնագետներ պատրաստվում են տարբեր քոլեջներում (ինչպես մեր քոլեջը), նաև համալսարաններում, որպես օրինակ՝ ՀՍՊՀ-ում, ՃՇՀԱՀ-ում և ՉԳՊԱ-ում:

  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):

Ինչպես տարօրինակ չէ, Հայաստանում գտնել աշխատանք այս մասնագիտությամբ բավականին դժվար է, բայց ահա ամենատարածված օրինակները:

  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):

Որպես օրինակ կարող ենք վերցնել ինտերիերի դիզայնը և նրանց աշխատավարձը ԱՄՆ-ում և Կանադայում:

Աշխատավարձերի շրջանակը կարելի է իմանալ՝ կախված քաղաքից կամ տարածաշրջանից (ԱՄՆ-ում կամ Կանադայում) այնպիսի կայքերում, ինչպիսիք են Salary.com, Indeed.com, Glassdoor.com և այլն: Երբ բացում եք այս կայքերից մեկը, կհայտնվի որոնման երկու տող: Մեկը ներկայացնում է մասնագիտություն (ինտերիերի դիզայներ), մյուսը ներկայացնում է տարածաշրջանը։ Կայքը նաև տեղեկատվություն է տրամադրում աշխատանքի առավելությունների մասին և ցույց է տալիս, թե ինչպես են ինտերիերի դիզայներների աշխատավարձերը տարբերվում՝ կախված փորձից:

Այսպիսով, ԱՄՆ-ում դիզայների միջին աշխատավարձը կազմում է տարեկան մոտավորապես 50-60 հազար ԱՄՆ դոլար (տվյալներ 2020 թ.): Ինչպես նշվեց վերևում, վաստակը կախված է փորձից: 1-2 տարվա աշխատանքային փորձով՝ մինչև 50 հազար դոլար։ Ավելի քան 10 տարվա փորձով՝ ավելի քան 75 հազ.

Հարևան Կանադայում դիզայներները տարեկան ստանում են մոտ 50-55 հազար կանադական դոլար։ Աշխատավարձերը նույնպես տարբերվում են ըստ փորձի։

Երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ում անկախ դիզայներներին, նրանք ժամում աշխատում են մոտ 25 դոլար:

Հայաստանում իրավիճակը միքիչ ուրիշ է: Հայաստանում արտադրական դիզայների աշխատանքը գնահատվում է 200.000-1.5 մլն դրամ կախված մասնագիտական փորձից, այս մասնագիտությամբ աշխատելու տարիների քանակից և բնականաբար ընկերությունից։

  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

 1 .Կոկո Շանել – (Գաբրիել «Կոկո» Բոնյոր Շանելը ֆրանսիացի հրաշալի դիզայներ է, ով ստեղծել է Chanel ապրանքանիշը։ Նրա մոդերնիստական, պրակտիկ ու պարզ դիզայնը հեղափոխեց 20-րդ դարի նորաձևությունը։ Նա նորաձևության միակ դիզայներն է, ում անունը ներառվել է Time ամսագրի «Դարի ամենակարևոր մարդիկ» խորագրի 100 ամենաազդեցիկ մարդկանց անունների ցանկում):

2.Ջորջիո Արմանի – (Աշխարհահռչակ իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին առավել հայնի է տղամարդկանց համար ստեղծած հագուստի իր նորաձևությամբ։ Նորաձևության իր տունը Արմանին հիմնադրեց 1975թ․-ին ու արդեն 2001թ․-ին համարվում էր իտալացի ամենահաջողակ դիզայներն աշխարհում, ով տարեկան 1.6 միլիարդ գումար է աշխատում և ում անձնական կարողությունը 2012թ․-ի դրությամբ 7 միլիարդի էր հասնում։ Արմանին իսկական կենդանի լեգենդ է համարվում նորաձևության աշխարհում):

3.Կալվին Քլեյն – (Քլեյնը ծնվել է 1942թ․-ին Նյու Յորքում, նա նաև հայտնի է իր խարիզմյով ու գեղեցիկ արտաքինով։ Տասնամյակների ընթացքում նրա սեռական կողմնորոշման մասին բամբասանքներն ավելի են բորբոքում այս դիզայների անվան շուրջ տիրող առեղծվածները):

4.Դոնաթելա Վերսաչե – (Դոնաթելան Ջիաննի Վերսաչեի քույրն է, ով հասցրել է ապացուցել, որ չի զիջում եղբորը իր տաղանդով։ 1997թ․-ին եղբոր սպանությունից հետո Դոնաթելան հանձն է առնում շարունակելու եղբոր գործն ու Versace ապրանքանիշը նոր բարձունքների հասցնում։ Նորաձևության այս ապանքանիշն են նախընտրում բազմաթիվ համաշխարհային աստղեր այդ թվում Ջենիֆեր Լոպեսը և Մադոննան):

5.Ռալֆ Լոուրեն – (Ռալֆ Լոուրենը 7․5 միլիարդ դոլար կարողություն ունի և այդ ամենը նորաձության իր նուրբ ճաշակի շնորհիվ: 1970թ․-ին Polo ապրանքանիշի առաջին լոգոն հայտնվեց տղամարդկանց դասական նորաձևոության ոճով ստեղծված կանացի հագուստի վրա։ Երկու տարի անց Polo ապրանքանիշը հայտնվեց հանրահայտ կարճաթև շապիկների վրա ու դրանք սկսեցին դասական համարվել։ Այս շապիկները սկսեցին տեղ գտնել բոլոր տղամարդկանց զգեստապահարաններում։ 
Լոուրենը մյուս կողմից բացառիկ դասական մեքենաների իր հավաքածուն էր շարունակում մեծացնել, որն այսօր կարելի է գտնել Բոսթոնի արվեստի թանգարհանում):

  • Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:

  • Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս:

1.Blognews.am
2.desclub-training.ru

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ավելի մանրամասն ուսումնասիրելու մասնագիտական ոլորտը, նրա առավելություններն ու թերությունները: Կատարած աշխատանքը օգտակար է նաև այլ սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

Ժամանակահատված՝ 01,11,2022- 30,11,2022
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

Բնութագիր

Ես Էրիկ Սմբատյանն եմ, կուզենայի խոսել իմ ընկերոջ Դավիթ Մկրտչյանի մասին, քննարկելով այն, թե ինչու դուք պետք է նրան ընդունեք, որպես ծրագրավորող ձեր ընկերություն աշխատանքի: Սկզբի համար կխոսեմ իր դրական կողմերի մասին, որպես մարդ, հետո արդեն որպես մասնագետ: Նա նպատակասլաց մարդ է, երբ գործը հասնում է աշխատանքին, նա սիրով աշխատում է համ իր համար, համ ուրիշների, լավ սոցիալական ունակություններ ունի (ինձնից հաստատ ավելի լավ) և ինչն է ամենակարևորը, սիրում է իր գործը, անելով այն ոչ միայն գումարի կամ պարգևի, այլ նաև հաճույքի համար: Որպես մասնագետ նա շատ ունակ է, գլուխ է հանում համարյա բոլոր ոլորտներում, կարող է կատարել աշխատանքը շատ կարճ ժամանակում և կարող է բարձրացնել նաև աշխատանքի որակը, եթե դա պարտադիր է:

Մոտիվացիոն նամակ

Բարև ձեզ հարգելի DC Comics, ճիշտն ասած մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու են ձեզ կոչում DC Comics, եթե DC-ն արդեն ինքն իրենով հապավում է, բայց ոչինչ, անցնենք գործին: Գրել եմ, որպեսզի ընդունվեմ ձեր մոտ աշխատանքի։ Աշխատանքային փորձ չունեմ, այնպես որ սկզբի համար կարող եմ լինել նկարչի թեյ կամ սուրճ բերողը (կախված է նրանից, թե ինչ է սիրում մեծամասնությունը), իսկ հետո հնարավոր է ինքս էլ այդպիսին դառնամ: Ընտրել եմ հենց ձեր ընկերությունը, քանի որ փոքրուց, երբ դրսի երեխաները կռիվ էին անում և վիճում, ցանկանալով ապացուցել, որ Marvel-ը DC-ից լավն է, ես միշտ ձեր կողմից էի, իհարկե իմ մոտիվացիան դա չէ, իմ մոտիվացիան դա գումարն է, քանի որ համոզված եմ, դուք դրանից շատ ունեք և նույնիսկ կարող եք կիսվել: Ես ունակ եմ, կարող եմ կատարել համարյա ցանկացած աշխատանք (կարևորը որ ընդունեք, պլիզ), սպասում եմ ձեր պատասխանին.

Հարգանքով` Ես (CV-իս մեջ անունս գրված է, սա էլ ձեզ պատճառ այն գոնե կարդալ)

Ինքնակենսագրական

Ինքնակենսագրական

Ես Էրիկ Սմբատյանն եմ, ծնվել եմ 2006թ. փետրվարի 18-ին, Երևանում: 2012-2021 սովորել եմ <<Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի>> կրթսեր և միջին դպրոցներում, ներկա պահին քոլեջում եմ, Համակարգչային գեղավերստական նախագծման ֆակուլտետում: Մասնագիտության ընտրության մասին սկսել եմ մտածել միայն ավարտելով միջին դպրոցը, որոշեցի զբաղվել վեբ-դիզայնով քանի որ ընդունվելիս դա ամենահետաքրքիր ընտրություններ, իսկ ժամանակի ընթացքում սկսեցի քիչ, բայց հետաքրքրվել այդ մասնագիտությամբ: Ազատ տիրապետում եմ ռուսերենին և կիսով չափ անգլերենին, չնայած որ ազատ խոսել դեռ այքան էլ չեմ կարողանում, չեմ սիրում աշխատել խմբում, բայց եթե դա պարտադիր է, կարող եմ լինել բավական պատասխանատու, սիրում եմ ֆիլմեր դիտել, բայց ավելի շատ սերիալների սիրահար եմ, մեկ-մեկ կարդալ (կախված է գրքից և ժանրներից), հատուկ ունակություններ չունեմ: