Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն:

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:

Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք ձեզ հետաքրքրության մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետրերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում:

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:

Ներկա պահին ես սովորում եմ, որպես “Վեբ-դիզայներ” քոլեջում, բայց չեմ մտածում, որ հետագայում կփորձեմ զարգանալ դիզայնի կոնկրետ այս ոլորտում, ճիշտն ասած, կուզենայի փորձել զբաղվել հագուստի դիզայնով, փորձելով ստեղծել սեփական բրենդը, որպես երկրորդ տարբերակ կարող եմ ընտրել ճարտարապետական դիզայն, սա նույնպես հետաքրքիր զբաղմունք է ինձ համար։ Բացատրություն, թե ինչու եմ ընտրել կոնկրետ դիզայնը, որպես մասնագիտություն, ես չունեմ, կարող եմ ասել միայն այն, որ մանկուց սիրում եմ զբաղվել նկարչությամբ և արվեստով, ամենակարևորը ինձ համար այն է, որ այդ մասնագիտությունը ինձ իսկապես դուր է գալիս: 

  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Դիզայներական ոլորտի համար մասնագետներ պատրաստվում են տարբեր քոլեջներում (ինչպես մեր քոլեջը), նաև համալսարաններում, որպես օրինակ՝ ՀՍՊՀ-ում, ՃՇՀԱՀ-ում և ՉԳՊԱ-ում:

  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):

Ինչպես տարօրինակ չէ, Հայաստանում գտնել աշխատանք այս մասնագիտությամբ բավականին դժվար է, բայց ահա ամենատարածված օրինակները:

  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):

Որպես օրինակ կարող ենք վերցնել ինտերիերի դիզայնը և նրանց աշխատավարձը ԱՄՆ-ում և Կանադայում:

Աշխատավարձերի շրջանակը կարելի է իմանալ՝ կախված քաղաքից կամ տարածաշրջանից (ԱՄՆ-ում կամ Կանադայում) այնպիսի կայքերում, ինչպիսիք են Salary.com, Indeed.com, Glassdoor.com և այլն: Երբ բացում եք այս կայքերից մեկը, կհայտնվի որոնման երկու տող: Մեկը ներկայացնում է մասնագիտություն (ինտերիերի դիզայներ), մյուսը ներկայացնում է տարածաշրջանը։ Կայքը նաև տեղեկատվություն է տրամադրում աշխատանքի առավելությունների մասին և ցույց է տալիս, թե ինչպես են ինտերիերի դիզայներների աշխատավարձերը տարբերվում՝ կախված փորձից:

Այսպիսով, ԱՄՆ-ում դիզայների միջին աշխատավարձը կազմում է տարեկան մոտավորապես 50-60 հազար ԱՄՆ դոլար (տվյալներ 2020 թ.): Ինչպես նշվեց վերևում, վաստակը կախված է փորձից: 1-2 տարվա աշխատանքային փորձով՝ մինչև 50 հազար դոլար։ Ավելի քան 10 տարվա փորձով՝ ավելի քան 75 հազ.

Հարևան Կանադայում դիզայներները տարեկան ստանում են մոտ 50-55 հազար կանադական դոլար։ Աշխատավարձերը նույնպես տարբերվում են ըստ փորձի։

Երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ում անկախ դիզայներներին, նրանք ժամում աշխատում են մոտ 25 դոլար:

Հայաստանում իրավիճակը միքիչ ուրիշ է: Հայաստանում արտադրական դիզայների աշխատանքը գնահատվում է 200.000-1.5 մլն դրամ կախված մասնագիտական փորձից, այս մասնագիտությամբ աշխատելու տարիների քանակից և բնականաբար ընկերությունից։

  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

 1 .Կոկո Շանել – (Գաբրիել «Կոկո» Բոնյոր Շանելը ֆրանսիացի հրաշալի դիզայներ է, ով ստեղծել է Chanel ապրանքանիշը։ Նրա մոդերնիստական, պրակտիկ ու պարզ դիզայնը հեղափոխեց 20-րդ դարի նորաձևությունը։ Նա նորաձևության միակ դիզայներն է, ում անունը ներառվել է Time ամսագրի «Դարի ամենակարևոր մարդիկ» խորագրի 100 ամենաազդեցիկ մարդկանց անունների ցանկում):

2.Ջորջիո Արմանի – (Աշխարհահռչակ իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին առավել հայնի է տղամարդկանց համար ստեղծած հագուստի իր նորաձևությամբ։ Նորաձևության իր տունը Արմանին հիմնադրեց 1975թ․-ին ու արդեն 2001թ․-ին համարվում էր իտալացի ամենահաջողակ դիզայներն աշխարհում, ով տարեկան 1.6 միլիարդ գումար է աշխատում և ում անձնական կարողությունը 2012թ․-ի դրությամբ 7 միլիարդի էր հասնում։ Արմանին իսկական կենդանի լեգենդ է համարվում նորաձևության աշխարհում):

3.Կալվին Քլեյն – (Քլեյնը ծնվել է 1942թ․-ին Նյու Յորքում, նա նաև հայտնի է իր խարիզմյով ու գեղեցիկ արտաքինով։ Տասնամյակների ընթացքում նրա սեռական կողմնորոշման մասին բամբասանքներն ավելի են բորբոքում այս դիզայների անվան շուրջ տիրող առեղծվածները):

4.Դոնաթելա Վերսաչե – (Դոնաթելան Ջիաննի Վերսաչեի քույրն է, ով հասցրել է ապացուցել, որ չի զիջում եղբորը իր տաղանդով։ 1997թ․-ին եղբոր սպանությունից հետո Դոնաթելան հանձն է առնում շարունակելու եղբոր գործն ու Versace ապրանքանիշը նոր բարձունքների հասցնում։ Նորաձևության այս ապանքանիշն են նախընտրում բազմաթիվ համաշխարհային աստղեր այդ թվում Ջենիֆեր Լոպեսը և Մադոննան):

5.Ռալֆ Լոուրեն – (Ռալֆ Լոուրենը 7․5 միլիարդ դոլար կարողություն ունի և այդ ամենը նորաձության իր նուրբ ճաշակի շնորհիվ: 1970թ․-ին Polo ապրանքանիշի առաջին լոգոն հայտնվեց տղամարդկանց դասական նորաձևոության ոճով ստեղծված կանացի հագուստի վրա։ Երկու տարի անց Polo ապրանքանիշը հայտնվեց հանրահայտ կարճաթև շապիկների վրա ու դրանք սկսեցին դասական համարվել։ Այս շապիկները սկսեցին տեղ գտնել բոլոր տղամարդկանց զգեստապահարաններում։ 
Լոուրենը մյուս կողմից բացառիկ դասական մեքենաների իր հավաքածուն էր շարունակում մեծացնել, որն այսօր կարելի է գտնել Բոսթոնի արվեստի թանգարհանում):

  • Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:

  • Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս:

1.Blognews.am
2.desclub-training.ru

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ավելի մանրամասն ուսումնասիրելու մասնագիտական ոլորտը, նրա առավելություններն ու թերությունները: Կատարած աշխատանքը օգտակար է նաև այլ սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

Ժամանակահատված՝ 01,11,2022- 30,11,2022
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *