Հաշվետվություն

Այս տարվա սկիզբը մեզ ամենահեշտը թվաց, քանի որ առարկաների մեծ մասը ուղղակի անհետցավ, մենք վերջնականապես ընկանք վեբ-դիզայնի և ծրագրավորման ուսումնասիրման մեջ։ Միակ խնդիրը՝ դիպլոմային աշխատանքը, որը մեր ամենամասշտաբ պրոեկտը դարձավ, այս անգամ մենք պետք է ինքնուրույն ստեղծենք կայքը, որը հիմնված է լինելու մեր ընտրած պրոեկտի մտքի վրա և զարգացնել այն։ Կայքը պետք է լիովին աշխատաունակ լինի, գեղեցիկ և մինիմալիստական դիզայնով, աշխատող լինկերով և կոճակներով, նաև պետք է ունենա կայքին համապատասխանող լոգո, որը մենք նույնպես պետք է ստեղծենք ինքնուրույն։ Բայց նույնիսկ այդպես, այդ կայքը լինելու է ենթածրագիր, որը մտնելու է դիպլոմային աշխատանքի մեջ։ Դիպլոմային աշխատանքը իրենից ներկայացնելու է գաղափարի և պրակտիկայի խառնուրդ, որի շնորհիվ մենք պետք է ներկայացնենք մեր աշխատանքը և արտահայտենք մտքերը։

Ավելի մանրամասն այս ամենը ներկայացված է ամսական հաշվետվությունների մեջ, որը գրվում էին աշխատանքային ընթացքի ժամանակ։

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Հաշվետվություն – նոյեմբեր

Նոյեմբեր ամիսը առաջընթաց տվեց մեր լոգոների դիզայնների բարելավմանը, մենք սկսեցինք ավելի շատ ուշադրություն դարձնել պրակտիկային, ավելի ճիշտ կլինի ասել, որ ամբողջ նոյեմբերը գնացել է դրա վրա։ Սկսեցինք ուսումնասիրել և մշակել տեսական վեցերորդ մասը, որը բավականին ծավալուն է և հնարավոր է լինի դեկտեմբերյան ծրագրի մեջ նույնպես։

Այս ամիսը չունի իր մեջ ինչ-որ նորարարություն, այն ավելի շատ կենտրոնացված էր նախկին աշխատանքների բարելավմանը և նախկին գիտելիքների ամրապնդմանը։

Հաշվետվություն – հոկտեմբեր

Հոկտեմբերը շարունակեց մեր դիպլոմային աշխատանքի առաջընթացը, ավելի ակտիվ սկսեցինք աշխատել լոգոի վրա, ոգեշնչվելով տարբեր բրենդներով, կազմակերպություններով և ավելացնելով ինչ-որ բան արդեն մեզնից, շարունակեցինք աշխատել տեսական մասի վրա, ավելի կոնկրետ սկսեցինք և վերջացրեցինք չորորդ և հինգերորդ մասերը։ Նայել այստեղ։

Ամբողջ ուսման ընթացքում մենք արդեն պատկերացում ենք կազմել, թե ինչպիսին պետք է լինի լոգոն, մինիմալիստիկ, ճիշտ ընտրած գույներով, նաև գրավիչ տեսքով, որպեսզի մարդիկ միայն նայելով լոգոին արդեն հետաքրքրվեն կազմակերպությամբ։

Լոգոն դեռ վերջացրած չէ, նրա վրա պետք է շատ աշխատել, որպեսզի այն կարողանա “լոգո” կոչվել։

Նոյեմբեր ամսվա ընթացքում արդեն կվերջացնենք աշխատել լոգոի վրա, ստեղծելով տարատեսակ տարբերակներ և ընտրելով ամենալավը, նաև կշարունակենք տեսական վեցերորդ մասը։

Տեսական գիտելիքներ․ մաս 5

Տեսական գիտելիքներ․ մաս 5
Տեսողական ինքնության գրաֆիկական դիզայն (Visual identity graphic design). 

Դիզայնի այս տեսակը կենտրոնանում է ապրանքանիշի տեսողական տարրերի վրա: Վիզուալ ինքնության դիզայներները ստեղծում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են լոգոները, տիպաբանությունը, գունային սխեմաները և մի շարք պատկերներ, որոնք ներկայացնում են ապրանքանիշը: Նրանք նաև մշակում են ապրանքանիշի տեսողական ուղեցույցներ՝ ապահովելու ապրանքանիշի հետևողականությունը բոլոր տեսակի կիրառությունների համար: Մարքեթինգային և գովազդային գրաֆիկական դիզայն․ Դիզայնի այս տեսակն օգտագործվում է ապրանքներ կամ ծառայություններ վաճառելու համար: Սա կարող է ներառել տպագիր գովազդներ, ինչպիսիք են պաստառները, գովազդային վահանակները, թռուցիկները, կատալոգները և փաթեթավորումը կամ թվային գովազդներ, ինչպիսիք են հեռուստատեսային գովազդը, վիդե ո գովազդը կամ սոցիալական լրատվամիջոցների գրառումները: Դիզայնի այս տեսակում մասնագիտանալու համար պետք է իմանալ, թե ինչպես վաճառել ապրանքը և ներգրավվել սպառողներին: Փաթեթավորման գրաֆիկական դիզայն․ Գրաֆիկական դիզայներներն այս ոլորտում մշակում են կոնցեպտներ, մոդելներ և տպագրության համար նախատեսված ֆայլեր: Դիզայներից պահանջվում է տպագրական գործընթացների իմացություն, ինչպես նաև արտադրության հետ որոշակի ծանոթություն: Միջավայրի գրաֆիկական դիզայն․ Դիզայնի այս տեսակը մարդկանց կապում է միջավայրի և բնության հետ: Նրանք պետք է ծանոթ լինեն արդյունաբերական դիզայնի հայեցակարգերին և ճարտարապետական նախագծերին: Նրանք կարող են աշխատել այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են հասարակական տրանսպորտի ճանապարհային ուղեցույց-ցուցանակները, խանութների ինտերիերը, այլ ցուցանակներ և գրասենյակի բրենդավորումը: Գրաֆիկական Դիզայնի գործիքներ Դիզայնի մասնագիտացումներն ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտ է ծանոթանալ գրաֆիկական դիզայնի գործիքներին, որոնք օգնում են կատարել աշխատանքը: Ամենատարրական և մատչելի գործիքը՝ sketchbook-ն (էսքիզների տետր) է : Գրաֆիկական դիզայներները հաճախ իրենց գաղափարները վերարտադրում են թղթի վրա՝ նախքան գործընթացը ավարտելու համար համակարգչին դիմելը: Բայց երբ խոսքը վերաբերում է ծրագրերին, Adobe-ի արտադրանքները, ինչպիսիք են Photoshop-ը, Illustrator-ը և InDesign-ը, առաջատարներն են գրաֆիկական դիզայնի աշխարհում: 

Ձեր հանձնարարությունն է՝ կարդալ, մշակել և ավելացնել այս նյութը, ուսումնասիրել և գրել, թե ի՞նչ է բրենդավորումը։

Բրենդինգ

Բրենդինգը բրենդի գաղափարախոսության ստեղծումն է: Ընկերության իմիջի ստեղծումից, առաքելության և բիզնես արժեքների ձևավորումից մինչև շուկայի դիրքավորում, հաղորդակցության տոնայնություն և հաճախորդների հետ հարաբերություններ: Այսինքն՝ դա բրենդի կառավարումն ու զարգացումն է։

Բրենդինգը ձևավորում է բիզնեսի ընկալումը նրանց մտքում և, ի վերջո, նոր հաճախորդներին վերածում է կրկնվող հաճախորդների:

Միջին հաշվով, ընկերությունն ունի ընդամենը 7 վայրկյան տպավորություն թողնելու համար, ուստի բրենդինգը պետք է լինի ուժեղ և լավ մտածված ի սկզբանե:


Բրենդինգը օգնում է.

-Առանձնանալ մրցակիցների մեջ

Մրցակցություն կա յուրաքանչյուր ոլորտում՝ լինի դա հեծանիվների վերանորոգման խանութ, սոյայից մոմերի խանութ, թե SMM գործակալություն: Լավ բրենդինգը կօգնի ձեզ առանձնանալ ձեր մրցակիցներից, ընդգծել ձեր առավելությունները և համոզել հաճախորդներին, որ ձեր արտադրանքը կամ ծառայությունները լավագույն ընտրությունն են:

-Բարձրացնել բրենդի իրազեկությունը

Ապրանքանիշի իրազեկումն այն է, թե ինչպես է ընկալվում բիզնեսը: Ե՛վ շուկայական դիրքի, և՛ սպառողների գիտակցության տեսանկյունից: Իդեալական տարբերակն այն է, որ հաճախորդները դրական տպավորություն ունենան ձեր ապրանքանիշի մասին՝ առաջարկվող ծառայության կամ ապրանքի հետ համատեղ:

Տեսական գիտելիքներ․ մաս 4

Գրաֆիկական դիզայնի տեսակները
Այսպիսով, գրաֆիկական դիզայնի հստակ մեկ նշանակություն կամ դեր չկա: Գրաֆիկական
դիզայնը բաղկացած է բազմաթիվ ոլորտներից եւ մասնագիտացումներից՝
տիպաբանությունից եւ վեբ դիզայնից մինչեւ անիմացիա եւ շարժման գրաֆիկա: Գրաֆիկական
դիզայնով կարող են զբաղվել գրեթե ցանկացած հետաքրքրություն ունեցող անհատները:
Եթե 30 տարի առաջ ինչ-որ մեկին խնդրեինք սահմանել, թե ինչ է գրաֆիկական դիզայնը, նրա
պատասխանը հավանաբար կկենտրոնանար տիպաբանության հետ կապված օրինակների
վրա, ինչպիսիք են ամսագրերը, ֆիլմերի պաստառները եւ գովազդները: Այժմ մենք ապրում
ենք թվային դարաշրջանում, որը ծնել է գրաֆիկական դիզայնի մի քանի նոր տեսակներ:
Ժամանակակից գրաֆիկական դիզայնի ամենանշանավոր օրինակներից մի քանիսը բխում
են տեխնոլոգիայի առաջընթացից: Ահա այս տեսակներից մի քանիսը.
Վեբ Դիզայն. Վեբ դիզայնը վեբ կայքի նախագծման ընթացքի պլանավորման,
հայեցակարգավորման եւ իրականացման գործընթացն է այնպես, որ լինի ֆունկցիոնալ եւ
համապատասխան գործածողներին: Այցելուների հարմար օգտագործումը առանցքային է
վեբ դիզայնի գործընթացում: Վեբ դիզայնը հիմնականում ներառում է վեբ կայքի
յուրաքանչյուր հատկանիշի վրա աշխատելը, որպեսզի կայքը լինի պարզ եւ արդյունավետ,
թույլ տա օգտվողներին արագ գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը եւ
տեսողականորեն հաճելի տեսք ունենա: Այս բոլոր գործոնները համակցված, որոշում են, թե
որքան ճշտգրիտ է նախագծված կայքը:
Վեբ դիզայներները ստեղծում են կայքի դիզայնը եւ դասավորությունը, ելնելով իրենց
տեխնիկական փորձից եւ գիտելիքներից՝ հաշվի առնելով հաճախորդի պահանջները: Նրանք
խորը պատկերացում ունեն UI-ի (օգտագործողի ինտերֆեյսի) եւ UX-ի (օգտագործողի փորձի)
մասին եւ հմուտ են տեսողական տարրեր ստեղծելու գործում: Կատարված UX դիզայնի
ճշտգրտությունը եւ պրոֆեսիոնալ լինելը որոշվում է կայքի արտաքին տեսքից եւ
հարմարավետությունից ելնելով։ Վեբ դիզայներները նաեւ կենտրոնանում են կայքի վիզուալ
կողմի վրա եւ հետեւում են դիզայնի տարբեր սկզբունքների, ինչպիսիք են համաչափությունը,
գունային համակարգերը, համաչափությունը եւ այլն՝ այցելուներին ներգրավելու համար:
Բացի այդ, նրանք աշխատում են տառատեսակների, պատկերների եւ տեսանյութերի
տեղադրման եւ դրանց դասավորության վրա՝ օգտագործելով կոդավորման լեզուները:
Վեբ դիզայներներին անհրաժեշտ է որոշակի գործիքների հասանելիություն, որպեսզի
կարողանան ստեղծել տարրեր, որոնք կարող են տեղադրվել կայքում: Վեբ դիզայնի
ամենահայտնի գործիքներից են WordPress-ը (տրամադրում է կայքեր ստեղծելու անվճար

թեմաներ), Wix-ը (կայք ստեղծելու ամենապարզ գործիքը՝ առանց կոդավորման
օգտագործման), Squarespace-ը. Shopify-ը (թույլ է տալիս ստեղծել թվային խանութներ) եւ այլն։
UI եւ UX Դիզայն. UX դիզայնը կենտրոնացած է կայքի կամ հավելվածի հեշտությունն ու
հարմարավետությունն ապահովելու վրա: UX դիզայնը թարգմանաբար նշանակում է
օգտագործողի փորձառություն/փորձ։ Իրականում այն օգտագործողի համար տվյալ ռեսուրսի
այցելության առավելագույն հարմարություններն ու վիզուալ լուծումները համակցող
մոտեցումերն են։ Այն բաղկացած է այնպիսի կոմպոնենտներից, ինչպիսիք են ինֆորմացիոն
ճարտարապետությունը, ինտերակտիվ դիզայնը, մոդելավորումը, գրաֆիկական դիզայնը եւ
իհարկե կոնտենտը։
UX-դիզայնը հանդիսանում է վեբ ռեսուրսի զարգացման հիմնարար եւ սկզբնական փուլերից
մեկը։ Նախկինում վեբ կայքերի ստեղծումը ամբողջովին հիմնված էր պատվիրատուի
ցանկությունների վրա։ Այսօր իրավիճակն ամբողջովին փոխվել է, վերջապես ամբողջ
ուշադրությունը կենտրոնացված է օգտագործողի հարմարավետության, պահանջների եւ
սպասելիքների վրա։
UX դիզայներն այն մասնագետն է, ով հանդիսանում է կայքի վիզուալ ու
հարմարավետության, ընդունված նորմերի ու չափանիշների ճարտարապետը, նախագծողը։
Նա աշխատանքային գործունեության ընթացքում լուծում է հետեւյալ հարցերը.
 ռեսուրսի, նպատակների որոշում եւ սահմանում (կայքի կարեւորության գիտակցումը,
դրա թիրախային լսարանն ու այն խնդիրները, որոնք պետք է իրականացվեն),
 թիրախավորված օգտվողների համար հնարավորինս հարմար նավիգացիայի
մշակում,
 այցելուների կայքում վարքի հիման վրա ցուցանիշների դիտարկում, ռեսուրսի
ճարտարապետության բոլոր կոմպոնենտների բարելավման շնորհիվ այցելուների
լավագույն փորձին հասնելուն ուղղված գործողություններ,
 ստացված արդյունքի վերլուծություն, սահմանված նպատակների
համապատասխանության գնահատում։

Հանձնարարություն. Այս նյութին որպես շարունակություն պետք է որոնեք եւ գտնեք
ինֆորացիա Ui/Ux դիզայնի եւ շարժական գրաֆիկայի (անիմացիա) մասին։

Դիզայնն այժմ օգտագործում է Data Driven Design (DDD) դիզայն և UX/UI:

Data Driven Design դիզայնը նախագծում է տվյալների հիման վրա՝ հետազոտություններ, թեստեր, վարկածներ, մեծ տվյալներ: DDD-ում դիզայնի յուրաքանչյուր որոշում հիմնված է թվերի և կոնկրետ չափումների վրա, այլ ոչ թե դիզայների սուբյեկտիվ դատողության վրա:

DDD-ին քննադատում են իր ավելորդությունների և արտադրանքի մշակման «մեքենայական» մոտեցման համար: Վերլուծության մեջ խեղդվելու և համարձակ գաղափարների տեսադաշտից կորցնելու վտանգ կա:

UX-ը և UI-ն դիզայնի ստեղծման հիմնական գործիքներն են: Քանի որ այժմ դիզայների ողջ ուշադրությունն ուղղված է օգտագործողի փորձի բարելավմանը, արտադրանքը պետք է հնարավորինս հարմար և հասկանալի լինի օգտագործողի համար: Դա UX/UI-ն է, որը լավագույնս հարմար է այս նպատակին հասնելու համար: Նրանց օգնությամբ դուք կարող եք ձեր կայքը դարձնել գեղեցիկ և հարմարավետ՝ հստակ կառուցվածքով։

UX/UI – ի՞նչ է դա:
UX-ը և UI-ը փոխկապակցված և փոխկապակցված տերմիններ են, բայց ոչ նույնական: Նրանց միջև կա սկզբունքային տարբերություն.

UX-ը գործընթաց է, իսկ UI-ը՝ գործիք: UX-ն ավելի լայն է, քան UI-ն, բայց չնայած դրան,

ունեն մեկ նպատակ՝ օգտատիրոջ փոխգործակցությունը կայքի հետ դարձնել հարմար, հաճելի և հիշվող: Լավ UX-ի օրինակ է Google-ը, այն ունի պարզ ինտերֆեյս և ոչ մի ավելորդ բան՝ ընդամենը լոգոն, որոնման տող և մի քանի կոճակ:

UX/UI թվերով
Օգտատերերի 40%-ը խոստովանել են, որ չեն օգտվի կայքից, եթե այն անբարեկարգ տեսք ունենա։
Այցելուների 94%-ը չի վստահում վատ դիզայնով կայքերին։
Սպառողների 67%-ը նախընտրում են գնումներ կատարել հեռախոսներից։
Գործադիրների 73%-ն ասել են, որ նախատեսում է առաջիկա հինգ տարում ավելացնել UX դիզայներների թիվը իրենց կազմակերպությունում:

Հաշվետվություն – սեպտեմբեր

Տեղափոխվելով քոլեջի 3-րդ կուրս միանգամից անցանք մեր դիպլոմային աշխատանքներին, մեզ բացատրեցին այդ աշխատանքի կառույցը, ներառումը, տեսքը, որից հետո մենք սկսեցինք աշխատանքը, օգտագործելով այն բոլոր գիտելիքները, որոնք ձեռք ենք բերել այս 2 տարվա ընթացքում։ Սկզբի համար որոշեցինք, թե ինչ թեմայի հիման վրա ենք ստեղծելու դիպլոմայինը աշխատանքը, այն պետք է լինի պարզ և հասկանալի, բայց միաժամանակ աշխատող և իսկապես օգտակար գործ։ Հստակեցնելով թեման, մենք ստեղծեցինք Moodboard, որը իրենով ներկայացնում է մեր աշխատանքի տեսքը, ավելի հասկանալի պատկերացման համար։

Նաև սեպտեմբերից մինչ այսօր գրավոր աշխատել ենք դիպլոմային աշխատանքի տեսական մասի վրա, որը իրենից ներկայացնում է գրաֆիկ և վեբ դիզայնի ընդհանուր ինֆորմացիայի ուսումնասիրում, մշակում և լրացում։

Տեսական գիտելիքներ

Տեսական գիտելիքներ․ մաս 3

Գրաֆիկական դիզայնի տարրերը և հիմունքները

Գրաֆիկական դիզայնն ավելի լավ հասկանալու համար կարևոր է իմանալ այն տարրերի և սկզբունքների մասին, որոնցից էլ հենց կազմավորվում է դիզայնը: Այդ տարրերն օգտագործվում են միմյանց հետ համատեղ կամ հակադրվում են տեսողականորեն տպավորիչ և ազդեցիկ ձևավորումներ ստեղծելու համար: Գրաֆիկական դիզայնի տարրերն են. Գույն, ձև, գիծ, երկրաչափական մարմին, չափ, տարածություն, նյութակազմվածք Գրաֆիկական դիզայներները հետևում են դիզայնի որոշակի սկզբունքներին, որոնք, ըստ էության, ուղեցույցների մի շարք են, որոնց միջոցով հնարավոր է ստանալ համահունչ կոմպոզիցիա: Այս սկզբունքներն օգնում են հավասարակշռություն և կայունություն պահպանել յուրաքանչյուր աշխատանքի մեջ: Դիզայնի սկզբունքներն են. Հավասարակշռություն, կոնտրաստ, շեշտադրում, շարժում, շափագրում, ռիթմ։ Բոլորս հավանաբար լսել ենք հին ասացվածքն այն մասին, որ «կանոնները նախատեսված են խախտելու համար», ինչը, անշուշտ, կարող է ճշմարիտ լինել այս դեպքում: Բայց լավ գրաֆիկական դիզայները նախ պետք է հասկանա այս սկզբունքները, նախքան դրանք խախտելու գիտակցված որոշում կայացնելը:

Գրաֆիկական դիզայնի տարրերը.
Դիզայնի տարրերն ազդում են ստեղծագործության ընկալման, ստեղծման և օգտագործման վրա և առկա են դիզայնում՝ անկախ հմտությունից, ճաշակից կամ ոճից։ Գծեր․ Բոլոր գեղարվեստական արտահայտչամիջոցների մեկնարկային կետը՝ գիծը, դիզայնի ամենակարևոր տարրերից մեկն է: Գիծը կարող է լինել ուղղահայաց, թեք, հորիզոնական և նույնիսկ կոր։ Այն կարող է ունենալ ցանկացած լայնություն, չափ, ձև, դիրք, ուղղություն կամ խտություն: Կետերը ստեղծում են գծեր, իսկ գծերը՝ մարմիններ: Գծերը կարող են ունենալ նաև այլ բնորոշիչ տարրեր, ինչպիսիք են գույնը, նյութակազմվածքը և շարժումը: Չնայած արտաքին տեսքին, գծերը կարող են կառավարել դիտողի մտքերն ու զգացմունքները և դիտողի հայացքն ուղղորդել տարածության միջով: Թվային դիզայնում գիծը սովորաբար օգտագործվում է տեսողականորեն տարածքները միավորելու կամ բաժանելու համար: Օրինակ, նավիգացիոն տողը կարող է բովանդակությունից բաժանվել գծով։ Գույն. Գույնը, թերեւս, դիզայնի ամենաազդեցիկ և ամենակարևոր տարրն է: Գույնն ունի դիտողի վրա անմիջապես ազդեցություն թողնելու հնարավորություն, լինի դա բացասական կամ դրական։ Ինչպես մյուս տարրերը, այն ունի մի քանի տարբեր հատկություններ՝ երանգ, հագեցվածություն և խտություն: Ի տարբերություն այլ տարրերի, այն միշտ չէ, որ պետք է օգտագործվի: Գույնը կարող է օգտագործվել պասիվ կամ ավելի պիգմենտավորված երանգներով, բայց ավելի ճշտգրիտ է օգտագործել և՛ հագեցած, և՛ պասիվ գույներ: Կարևոր է նշել, որ չնայած գույնը հիմնական ունի գլոբալ ընկալում, տարբեր մշակույթներում գույները տարբեր ենթատեքստ ունեն: Օրինակ, որոշ մշակույթներում սպիտակն ասոցացվում է մաքրության հետ, մյուսները դա կապում են մահվան հետ։

Երկրաչափական մարմիններ.
Երկրաչափական մարմիններն ինքնին գծերի համադրություն են: Երկրաչափական մարմիններ են շրջանները, քառակուսիները, ուղղանկյունները, եռանկյունները կամ այլ բազմանկյուն պրիզմաներ: Դիզայնի ցանկացած գործ ներառում է առնվազն մեկ երկրաչափական մարմին: Ինչպես գույնը, այդ մարմինները նույնպես ունեն տարբեր ասոցիացիաներ: Շրջանը կարող է օգտագործվել միասնություն ցույց տալու համար, մինչդեռ քառակուսին ավելի համապատասխան է հստակություն ու կառուցվածք ցույց տալու համար: Երկրաչափական պատկերի գույնը, ոճը, ֆոնը և նյութակազմվածքը(texture) միանգամայն ազդում են դիտողի ընկալման վրա:

Տարածություն.
Ցանկացած երկրաչափական մարմին կամ պատկեր, իր տեղն ունի տարածության մեջ։ Հանդիսանալով դիզայնի էլեմենտ, տարածությունն իր մեջ ներառում է պատկերին շրջապատող հատվածը՝ վերևից, ներքևից, աջից կամ ձախից։ Տարածության մեջ գտնվող առարկաները կարող են լինել ինչպես երկչափ, այնպես էլ եռաչափ հարթություններում: Երկչափ միջավայրում տարածությունը հարթ մակերեսի վրա երրորդ հարթության պատրանք ստեղծելն է: Ստվերները, ստվերավորումը, պատկերի չափերը կարող են օգնել որոշել օբյեկտի տեղը տարածության մեջ: Օրինակ, կոճակը կարող է ունենալ ստվեր, որը ստիպում է մտածել, թե այն համեմատաբար ավելի մոտ է գտնվում օգտատիրոջը: Տարածությունը, ինչպես գույնը, տարր է, որը պարտադիր չէ ամենուր միտումնավոր կիրառել: Բայց կիրառելիս, այն կարող է օգնել շեշտադրելու որևէ օբյեկտ: Նյութակազմվածք. Նյութակազմվածքը ցույց է տալիս, թե մարմինն ինչից է կառուցված կամ կազմված։ Դրանք ավելի հաճախ են օգտագործվում՝ փոխարինելով հասարակ գունավոր ֆոնին: Նման նյութերի օրինակներ են թուղթը, քարը, աղյուսը և տարատեսակ գործվածքներ: Դրանք կարող են լինել քիչ արտահայտված կամ ակնհայտ և օգտագործվել քիչ կամ շատ քանակությամբ: Այս տարրն օգնում է պատկերին եռաչափ տեսք հաղորդել: Շարժում. Դասական կամ ավելի ստատիկ ձևավորման մեթոդներում շարժումը կարող է ենթադրվել, բայց առարկաները չեն կարող շարժվել: Շարժումը կարող է կիրառվել գծերի, պատկերների և նյութի վրա և կարող է նույնիսկ շարժել առարկաները տարածության մեջ: Սա հատկապես օգտակար է, քանի որ այն թույլ է տալիս երկրաչափական մարմիններին առանձնանալ: Շարժումը տարածված է դարձել հավելվածներում և ինտերֆեյսներում, քանի որ այն թույլ է տալիս դիզայներներին ստեղծել ժամանակացույց կամ իրադարձությունների հաջորդականություն՝ անցումները կամ բեռնման էկրանները թաքցնելու համար: Եթե օգտատերը սեղմում է կոճակը, կոճակը կարող է շարժվել մի կողմ, իսկ մյուս կողմից կարող է սահել հաջորդ էջը : Սա դիզայներին թույլ է տալիս օգտատիրոջը գրավել անիմացիաների միջոցով:

Ձեր հանձնարարությունն է՝ հավաքել ինֆո տիպաբանության և հավասարակշռության մասին, գրել իրենց դերի ու նշանակության մասին;

Տիպաբանություն. Տեքստի հետ աշխատելիս, գրաֆիկական դիզայները պետք է գտնի տեքստի արտաքին տեսքի և իմաստի ճիշտ փոխհարաբերությունը: Տիպաբանությունը տեքստը ընթեռնելի և գրավիչ դասավորելու արվեստ է: Շարունակել նյութը․․․

Հավասարակշռություն. Գրաֆիկական դիզայներները պետք է հաշվի առնեն, թե ինչպես են բաշխված դիզայնի տարրերը: Յուրաքանչյուր տարր տարածության մեջ ունի իր կշիռը: Շարունակել նյութը․․․ անդրադառնալ սիմետրիկ դիզայնին։


Տիպաբանություն –
Գիտակարգ, որն ընդհանրացված է իդեալական մոդելի կամ տիպի օգնությամբ։ Ուսումնասիրում է օբյեկտների համակարգերի մասնատումը և խմբավորումը։ Տիպաբանությունը համեմատական ուսումնասիրության է ենթարկում համաժամանակյա և տարաժամանակյա օբյեկտների էական հատկանիշները, կապերը, գործառությունները, հարաբերությունները։ Տիպաբանությունը հենվում է ուսումնասիրվող առարկաների նմանության և տարբերության բացահայտման, այդ առարկաների նույնացման հուսալի միջոցների որոնման վրա, իսկ տիպաբանության տեսականորեն զարգացած ձևը ձգտում է պատկերել ուսումնասիրվող համակարգի կառուցվածքը, վեր հանել դրա օրինաչափությունները, որոնք հնարավորություն են ընձեռում կանխագուշակել դեռևս անհայտ առարկաների գոյությունը։ Տիպաբանության ընդհանուր սկզբունքներն էապես կախված են լրիվ մեկնաբանումից։

Տարբերակվում է հասկացության մեկնաբանման երեք մոտեցում՝

1.տիպը որպես անփոփոխ մի էություն, իդեալական նախակերպար

2.որպես համակարգի արտացոլում իր զարգացման մեջ

3.որպես մեթոդաբան, միջոց, որով կառուցվում է տեսական պատկերը որպես մտածողության արդյունք։

Վերջինս հնարավորություն է տվել օգտագործելու արդի տրամաբանության նվաճումները, մասնավորապես դասի և տիպի տարբերակումը։

Հավասարակշռություն Դիզայնի հաշվեկշիռը դիզայնի տարրերի բաշխումն է: Հաշվեկշիռը դիզայնի մեջ ծանրության տեսողական մեկնաբանություն է: Խոշոր, խիտ տարրերը կարծես ավելի ծանր են, իսկ փոքր տարրերը կարծես թե ավելի թեթև են: Դուք կարող եք հավասարակշռել նախագծերը երեք ձևով.

1.սիմետրիկ հավասարակշռություն

2.ասիմետրիկ հավասարակշռություն

3.անհամապատասխան կամ անփոփոխ

Հաշվեկշռը վեբ դիզայնի վրա տեղադրված է դասավորության մեջ: Էջում տարրերի դիրքորոշումը որոշում է, թե ինչպես հավասարակշռված է էջը: Վեբ դիզայնի վիզուալ հավասարակշռությունը հասնելու համար մի մեծ մարտահրավեր է ծածկը: Կարող եք նախագծել նախնական տեսանկյունից կատարյալ հավասարակշռված դասավորություն, բայց երբ ընթերցողը էջը գցում է, այն կարող է դուրս գալ հավասարակշռությունից:

Վեբ ձևավորման մեջ հավասարակշռություն ներառելու ամենատարածված միջոցը դասավորության մեջ է: Բայց դուք կարող եք նաև օգտագործել “float” ոճը գույքը տեղադրելու տարրերը և հավասարակշռել դրանք ամբողջ էջում: Սիմետրիկորեն դասավորելու շատ տարածված ձևը էջի տեքստը կամ այլ տարրերը կենտրոնացնելն է:

Տեսական գիտելիքներ․ մաս 2

19-20րդ դարեր
19-րդ դարի վերջին, Արևմուտքում, գրաֆիկական դիզայնն առանձնացավ որպես մասնագիտություն, մասամբ նոր տեխնոլոգիաների և արդյունաբերական հեղափոխության արդյունքում առաջացած առևտրային հնարավորությունների պատճառով: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գովազդային գործակալությունները, գրքերի հրատարակիչները և ամսագրերն այնպիսի ղեկավարների էին փնտրում, ովքեր վիզուալ տարրերը և փոխանցվող հաղորդագրությունները կմիավորեին՝ ստեղծելով ներդաշնակ բովանդակություն:

1922 թվականին տպագիր Ուիլյամ Ա. Դվիգինսը ստեղծեց գրաֆիկական դիզայն տերմինը՝ զարգացող ոլորտը բացահայտելու համար: Լեոն Ֆրենդի 1936 թվականին հրատարակված գիրքը՝ «Գրաֆիկական դիզայնը», համարվում է ոլորտի համապարփակ նկարագրության ամենավաղ ձևը։ Այսօր կան միլիոնավոր հրատարակություններ, որոնք կենտրոնացած են դրա պատմության վրա։ Ամբողջ 20-րդ դարի ընթացքում դիզայներներին հասանելի տեխնոլոգիաները շարունակում էին արագ զարգանալ: Մասնագիտությունը հսկայականորեն ընդլայնվեց, և գրաֆիկական դիզայներները, ի թիվս այլ բաների, ստեղծեցին ամսագրերի էջեր, գրքերի շապիկներ, պաստառներ, սկավառակների շապիկներ, փոստային նամականիշեր, իրերի փաթեթավորում, ապրանքանիշեր, նշաններ, գովազդային պաստառներ և վեբ կայքեր։ 21-րդ դարի սկզբին գրաֆիկական դիզայնը դարձավ համաշխարհային մասնագիտություն, քանի որ առաջադեմ տեխնոլոգիաներն ու արդյունաբերությունը տարածվեցին ամբողջ աշխարհում:

Հանձնարարություն․ Այս նյութին որպես շարունակություն պետք է որոնեք և գտնեք ինֆորացիա թղթի և տպագրության դարաշրջանի մասին։

Թղթե պատրաստման վաղ տեխնիկա

Թղթե պատրաստման ամենավաղ տեխնիկան ներառում էր մի քանի մեթոդներ, որոնք հիմնականում քարից, կեղևից, կենդանիների մաշկից, փայտից, կավից և բուսական մանրաթելից էին:

 Կան օրինակներ ամբողջ աշխարհից, որոնք նշում են նրա լեզուն նախաթղթային այս դարաշրջանում: Եգիպտացիները հիերոգլիֆներ են փորագրել քարի, իսկ ավելի ուշ `պապիրուսի մանրաթելերի թերթերի վրա: Շումերները քարի և կավի տախտակների վրա փորագրել էին գրավոր լեզու, որը կոչվում էր սեպագիր:

Միջին դարերը, հռոմեացիները և Բյուզանդական կայսրությունը գրելուց առաջ օգտագործել են մոմե տախտակներ ՝ թղթի գյուտից առաջ: Փայտե շրջանակի մեջ փափուկ մոմ կար, որպեսզի մարդիկ կարողանային գրել: Մոմի հաբերն օգտակար էին, քանի որ դրանք հեշտությամբ կարող էին նորից օգտագործվել ՝ մոմը հալեցնելով և թույլ տալով, որ այն բազմիցս կարծրանա:

Թեև բանավեճեր են ընթանում թղթի ծագման վերաբերյալ, պատմաբանների մեծամասնությունը վարկ է տալիս հին Չինաստանում գտնվող ‘Այ Լունին: Ts’ai Lun-ը ծնվել է Չինաստանի Գույանգ քաղաքում մ.թ. 50-ին և թուղթ է հորինել 105 -ին: Նա աշխատում էր որպես պետական ​​պաշտոնյա, և նրա պարտականություններից էր գրավոր նյութի ստեղծումը, որը դյուրին էր օգտագործման համար: Նա հինգերորդ դարում ճանաչվել է գիտնական Ֆան Յեի կողմից Հան դինաստիայի պաշտոնական գրառումների մեջ:

‘Այ Լունի թղթե պատրաստման մեթոդը ներառում էր թթի մանր կտրատած կովի և կանեփի լաթեր և դրանք ջրի միջոցով մածուկի վերածել: Երբ մածուկը սեղմեց հարթ մակերևույթի վրա, այնուհետև չորացրեց արևի տակ: Հին Չինաստանի բնակիչները թուղթից առաջ գրում էին բամբուկի կամ մետաքսի վրա, սակայն բամբուկը համարվում էր չափազանց ծանր, իսկ մետաքսը ՝ շատ թանկ:

Ցայ Լունի գյուտը արագ հանգեցրեց բուդդայական վանքերում ձեռքով գրված աղոթքների ընդլայնմանը և վերարտադրությանը, և մ.թ. 650-ին Չինաստանը ստեղծեց տպագրություն և փոխարենը սկսեց աղոթքներ տպել: Մարդիկ ի վերջո սկսեցին արտադրել ոչ միայն թուղթ, այլև թղթե արտադրանք: Ուրուրներ, խաղաթղթեր և այն, ինչ մենք գիտենք որպես թուղթ փող ստեղծվել է Սոնգ դինաստիայի օրոք՞

Թղթի գյուտը արագորեն տարածվեց այլ երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանը, Եվրասիան, Մերձավոր Արևելքը, Կորեան և Ճապոնիան: 700 թվականին Աբբասյան խալիֆայությունը Իսլամական կայսրության ընդլայնման ժամանակ սկսեց թուղթ օգտագործել:

Էվոլյուցիաների տպագրություն 1843 մեր օրերը

Թղթի հաջող զարգացումով, ժամանակն էր, որ տպարանն իր ձեռքը վերցնի և շարունակի իր ժառանգությունը: Տպագրական մեքենայի համար գրանցվել են մի քանի ուշագրավ ձեռքբերումներ, որոնք ամեն անգամ փոխում են տպագրության տեղեկատվության ավելի արագ և էժան հայացքը:

Տեսական գիտելիքներ․ մաս 1

Գրաֆիկական դիզայն

Գրաֆիկական դիզայն է կոչվում տեսողական տարրերի ընտրության և դասավորության մասին արվեստն ու մասնագիտությունը։ Տարրեր,ինչպիսիք են տիպաբանությունը, պատկերները, սիմվոլները և գույները: Գրաֆիկական դիզայները ստեղծում է օգտակար, բովանդակալից և ֆունկցիոնալ վիզուալներ՝ օգտագործելով տարբեր տեխնոլոգիական միջոցներ: Երբեմն գրաֆիկական դիզայնը կոչվում է «տեսողական հաղորդակցություն», տերմին, որն ընդգծում է տեղեկատվության ձևավորման (օրինակ՝ գրքի, գովազդի, լոգոյի կամ վեբ կայքի ձևավորում) գործառույթը: Դիզայների առաջադրանքի կարևոր մաս է կազմում տեսողական և բանավոր տարրերի համադրությունը, որպեսզի այն լինի արդյունավետ և հաճախորդի պահանջներին համապատասխան: Գրաֆիկական դիզայնն ընկերությունների հետ կապ հաստատելու ուղիներից մեկն է: Դիզայնը կարող է օգտագործվել ապրանքները խթանելու և վաճառելու, հաղորդագրություն փոխանցելու կամ ապրանքանիշի ինքնությունը զարգացնելու համար: Չնայած գրաֆիկական դիզայնի որոշակի մաս ունի կոմերցիոն նպատակ, գրաֆիկական դիզայներները համատեղում են արվեստն ու բիզնեսը, ուստի ստեղծագործական գործընթացը մասամբ պայմանավորված է բիզնես նպատակներով: Գրաֆիկական դիզայնի էվոլյուցիան որպես մասնագիտություն սերտորեն կապված է տեխնոլոգիական նորարարությունների, հասարակության պահանջների, կարիքների և մարդկանց վիզուալ(տեսողական) երևակայության հետ: Գրաֆիկական դիզայնը պատմության ընթացքում կիրառվել է տարբեր նպատակներով։ Իսկապես, դիզայնի կիրառման օրինակները գալիս են հին Չինաստանի, Եգիպտոսի և Հունաստանի ձեռագրերից: 15-րդ դարում տպագրության և գրքի արտադրության զարգացմանը զուգահեռ, գրաֆիկական դիզայնն էական առաջընթաց ունեցավ հետագա դարերի ընթացքում: Գրաֆիկական դիզայնի պատմության սկիզբը համակարգիչը և ժամանակակից տեխնոլոգիաները չեն: Վիզուալ կոմպոզիցիայի և դիզայնի ծնունդը սերտորեն փոխկապակցված է վաղ մարդկային գոյության և մշակույթի հետ: Այսպիսով, կարելի է ասել, որ գեղագիտության նախապատմությունն առաջացել է միջին պալեոլիթում:

Հանձնարարություն․

Այս նյութին որպես շարունակություն պետք է որոնեք և գտնեք ինֆորացիա քարանձավային պատկերների մասին։

Քարանձավային գեղանկարչությունը պարզունակ արվեստի մի ձև է, որը պատկերում է քարանձավներում պալեոլիթյան մարդկանց կողմից արված պատկերներ։ Այս առարկաների մեծ մասը գտնվել է Եվրոպայում, քանի որ այնտեղ էր, որ հնագույն մարդիկ ստիպված էին ապրել քարանձավներում՝ ցրտից փրկվելու համար: Բայց այդպիսի քարանձավներ կան նաև Ասիայում, օրինակ՝ Նիա քարանձավները Մալայզիայի Կալիմանտան կղզում։ Հենց Ասիայում, Սուլավեսի կղզու Մարոս և Պանկեպ թաղամասերի կարստային քարանձավներում հայտնաբերվել է կենդանու ամենահին նկարը՝ Չելեբսի խոզի պատկերը, որի տարիքը գերազանցում է 45.500 տարի.

Պատերի նկարչության պատմությունը սկսվում է հեռավոր անցյալից: Եվ դրա ապացույցները շատ են: Օրինակ, Իսպանիայի հյուսիսում, Ալտամիրայի քարանձավներում, հայտնաբերվել են ժայռապատկերներ, որոնք փորագրվել են մեր նախնիների կողմից ավելի քան 18 հազար տարի առաջ: Եվ կարևոր չէ, որ պարզունակ մարդու գունապնակը բաղկացած էր ընդամենը չորս գույնից՝ սպիտակ, սև, դեղին և կարմիր, նրանց աշխատանքները դեռևս կարելի է հավասարեցնել արվեստի գործերին, մոնումենտալ պարզունակ ռեալիզմի վառ օրինակին:

Տարիներ ու դարեր անցան: Մարդկությունը փորձ ձեռք բերեց և զարգացրեց իր հմտությունները: Հայտնվել են պատերի ներկման նոր տեխնիկա։ Քարանձավների փոխարեն տաճարներ են կանգնեցվել, որոնցում գեղանկարչությունն ավելի բազմազան էր և ավարտուն տեսք ուներ՝ մնալով հարդարանքի կարևորագույն տարրը։

Աշխարհի հնագույն պետության՝ Հին Եգիպտոսի պատերի գեղանկարչության զարգացման ներդրումը չի կարելի գերագնահատել։ Հին Եգիպտոսի կերպարվեստի ամենամեծ գործերը թվագրվում են մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներով։ Մինչև այս անգամ ոչ մի տեղ չէին ստեղծվել նման վիթխարի մոնումենտալ ձևեր։ Եգիպտոսի բուրգերն ու տաճարները վկայում են այս հին ժողովրդի գեղարվեստական ​​մեծ տաղանդի մասին։ Պատի նկարները պատմում են ոչ միայն աստվածների, այլեւ պատմական կարեւոր իրադարձությունների մասին։ Նկարչության մեջ պատկերման հիմնական կանոնները հաստատված և մշտապես ամրագրված են։ Պատի նկարչությունը ձեռք բերեց ավելի մեծ անկախություն, գույները դարձան ավելի նուրբ ու թափանցիկ։

Սակայն ժամանակի ընթացքում գծագրերը սկսեցին այլ իմաստ ստանալ: 5-4-րդ դարերի վերջում Հին Հունաստանի գեղարվեստական ​​առաջադրանքը դեռևս մնում էր մարդու կերպարը, բայց ավելի ու ավելի հաճախ առօրյա կյանքի այնպիսի կողմեր ​​սկսեցին հայտնվել գծանկարում, որոնք չեն տեղավորվում բնորոշ առասպելական պատկերների մեջ: Հին Եգիպտոսի. Զարդանախշերը սկսեցին ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնել, իսկ քնարական մոտիվները փոխարինեցին հերոսականին։ Հին Հունաստանի կերպարվեստի գլխավոր առանձնահատկությունը հարուստ և վառ գույների ընտրությունն է։ Դա պայմանավորված է նրանով, որ հունական կիզիչ արևի տակ սպիտակ մարմարի վրա ներկի բաց երանգները գործնականում անտեսանելի էին:

Սակայն ժամանակի ընթացքում գծագրերը սկսեցին այլ իմաստ ստանալ: 5-4-րդ դարերի վերջում Հին Հունաստանի գեղարվեստական ​​առաջադրանքը դեռևս մնում էր մարդու կերպարը, բայց ավելի ու ավելի հաճախ առօրյա կյանքի այնպիսի կողմեր ​​սկսեցին հայտնվել գծանկարում, որոնք չեն տեղավորվում բնորոշ առասպելական պատկերների մեջ: Հին Եգիպտոսի. Զարդանախշերը սկսեցին ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնել, իսկ քնարական մոտիվները փոխարինեցին հերոսականին։ Հին Հունաստանի կերպարվեստի գլխավոր առանձնահատկությունը հարուստ և վառ գույների ընտրությունն է։

Դա պայմանավորված է նրանով, որ հունական կիզիչ արևի տակ սպիտակ մարմարի վրա ներկի բաց երանգները գործնականում անտեսանելի էին:

Հունական ավանդույթների վրա հիմնված, Հին Հռոմի տներում սկսեց ձևավորվել բարձր գեղարվեստական ​​պատի նկարների համակարգ: Որպես տարածքի զարդարանք, ընտրված են սյուժետային նկարներ, որոնք ամբողջությամբ կրկնում կամ մեկնաբանում են հույն նկարիչների հայտնի գործերը: Հռոմեական վերնախավը ձգտում էր ամեն կերպ ցույց տալ իր կարգավիճակը, այդ թվում՝ իրենց տների շքեղ ձևավորման միջոցով։ Ուստի պատի նկարները պալատների կամ թատրոնի դեկորացիայի պատկերների համադրություն էին նուրբ զարդանախշերով։ Միևնույն ժամանակ, բոլոր գծագրերը ներծծված էին խճճվածությամբ և շքեղությամբ։