Հայոց լեզու – առաջադրանքներ

1․Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։

Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով. անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներ և երկաթե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած: Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը, պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված, սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով, զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:

Օթոց – բազմոց
Տեգ – նիզակի ծայրի սույր երկաթը
Գեղարդ – փայտի կոթով սառը զենք
Ջիդան – տեգ
Նիզակ – փայտե երկար կոթով խողող զենք
Աշտե – երկարակոթ նիզակ
Լախտ – մտրակ
Ոսկեհուռ – ոսկե թել
Կապարճ – նետեր դնելու տեղ
Լայնալիճ – լայն` մեծ տրամագիծ ունեցող
Տապար – կացին
Գահավորակ – մեծ ու փափուկ բազմոց
Ասպար – պաշտպանական զենք
Սաղավարտ – մետաղյա գլխաման
Ցցունք – առարկայի դուրս ցցված մաս
Զրահ – ռազմական նավերի՝ գնացքների՝ ավտոմոբիլների ևն պողպատյա երեսվածք
Լանջապան – լանջ պաշտպանելու զրահ
Վաղր – սրի մի տեսակ
Ականակուռ – թանկարժան քարերով զարդարած

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *