Հայոց լեզու – առաջադրանքներ

Ուրիշի ուղղակի խոսքը փոխակերպի՛ր անուղղակի խոսքի։

1․-Այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում,-խոստովանեց Գարեգինը։
Գարեգինը խոստովանեց, որ այսպիսի երջանկության ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում:

2.Դերասանն ասաց.
-Ես ստանձնեցի այս դերը, որպեսզի բեմից ասեմ այն, ինչ չեմ ասել կյանքում։
Դերասանն ասաց, որ ինքը ստանձնեց այդ դերը, որպեսզի բեմից ասի այն, ինչ չի ասել կյանքում:

3․Ասատուրն ասաց.
-Բագրա՛տ, վաղուղ էի քեզ փնտրում, որովհետեւ համոզված էի, որ դու ինձ համար կանես այն, ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում։
Ասատուրն ասաց Բագրատին, որ համոզված էր, որ նա իր համար կանի այն, ինչ պատանեկան տարիների բարեկամությունն է պարտադրում:

4․Օտարազգի գիտնականը խոստովանեց.
-Վախենում էի, թե Հայաստանում կհանդիպեմ մի հինավուրց երկրի ծերացած ժողովրդի, բայց օր օրի համոզվում եմ, որ այս հնադարյան հողի վրա ապրում է կենսունակ մի ժողովուրդ։
Օտարազգի գիտնականը խոստովանեց, որ վախենում էր, թե Հայաստանում կհանդիպի մի հինավուրց երկրի ծերացած ժողովրդի, բայց օր օրի համոզվում է, որ այդ հնադարյան հողի վրա ապրում է կենսունակ մի ժողովուրդ:

5․Իսրայելն ասաց որդուն.
-Հրաշքի չպիտի սպասենք, մենք մեր ձեռքով պիտի փրկվենք, իսկ եթե մեռնենք՝ միայն հերոսի մահով։
Իսրայելն ասաց որդուն, որ հրաշքի չպիտի սպասեն, իրենք իրենց ձեռքով պիտի փրկվեն, իսկ եթե մեռնեն՝ միայն հերոսի մահով:

6.Առանց քեզ, ես դժվար եմ պատկերացնում իմ երջանկությունը, – ասաց տղան Գոհարին:
Տղան ասաց Գոհարին, որ առանց նրա, ինքը դժվար է պատկերացնում իր երջանկությունը:

7.Հայրը մեղադրում է որդուն.
-Դու փախչում ես քո մասնագիտությունից և քեզ արդարացնելու համար, փորձում ես մեղավորներ փնտրել:
Հայրը մեղադրում է որդուն, որ նա փախչում է իր մասնագիտությունից և իրեն արդարացնելու համար, փորձում է մեղավորներ փնտրել:

8.Վիկտոր Համբարձումյանը պատասխանեց.
-Երբ կարոտում եմ երկինքը, գալիս եմ Բյուրական, բայց ոչ թե աստղադիտակից եմ նայում, այլ նստում եմ տանս առջև և հիանում երկնքով:
Վիկտոր Համբարձումյանը պատասխանեց, որ երբ ինքը կարոտում է երկինքը, գալիս է Բյուրական, բայց ոչ թե աստղադիտակից է նայում, այլ նստում է իր տան առջև և հիանում երկնքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *