Անհատական աշխատանք: Հետազոտական աշխատանք – Համակարգչային պատմություն

Համակարգիչների պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի քառասունական թվականներից, երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին համակարգիչների առաջին նմուշները: Առաջին համակարգիչների գործնական օգտագործումը աննշան էր: Սակայն այդ շրջանում զարգացան ու հստակեցվեցին համակարգիչներին առնչվող գաղափարական հիմնադրույթները, կառուցվածքային սկզբունքներն ու տեխնոլոգիական բազան:

Առաջին համակարգիչը ստեղծվել է 1940-1945 թվականներին: Այն գրավել է մի մարզադահլիճի տարածք, որի երեք պատը զբաղեցրել է միայն պրացեսորային բլոկը: Առաջին համակարգիչը կատարել է երկու գործողություն՝ գումարում և հանում, բացի այս գործողություններից չի կատարել ոչ մի ուրիշ գործողություն կամ ֆունկցիա: Եվ եթե չեմ սխալվում, փչացավ այդ համակարգիչը այն պատճառով, որ նրա մեջ մտավ մի փոքր թիթեռ, որը խրվեց այդ համակարգչի մեջ և փչացրեց այն:

Առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային լամպեր: Դրանք մեծածավալ էին, անհուսալի ու դանդաղագործ: Հետագայում օգտագործվեցին տրանզիստորներ ու ինտեգրալ միկրոսխեմաները, ինչը հանգեցրեց արագաործության կտրուկ բարձրացմանը, և համակարգիչները վերածվեցին փոքրածավալ ու հուսալի սարքերի:

Համակարգիչները կախված արագագործությունից ու լուծվող խնդիրներից, բաժանվում են բարձր ու միջին արտադրողականության` Mainframe համակարգիչների և Գեր- ու Միկրո համակարգիչների: Վերջիններս կոչվում են նաև անհատական համակարգիչներ կամ պարզապես հանակարգիչներ: Գեր համակարգիչները շատ չեն. Դրանք հիմնականում օգտագործվում են ծավալուն ու գերբարդ հաշվարկների համար: Mainframe համակարգիչները համընդհանուր օգտագործման, զանազան հաշվարկների համար են: Օգտագործվում են նաև որպես սերվերներ համակարգչային ցանցերի կազմակերպման ու կառավարման համար: Անհատական համակարգիչները հարյուր միլիոնավոր են, դրանցից շատերը միացված են ցանցերին և կարող են օգտագործել այլ համակարգիչների, այդ թվում և Mainframe ու գերհամակարգիչների ներուժը: 

Առաջին Անհատական համակարգիչները թվագրվում են 1981-ից, երբ արտադրվեց IBM ֆիրմայի առաջին միկրոհամակարգիչը` IBM PC: 

IBM ֆիրմայի առաջին IBM PC համակարգչում օգտագործված էր INTEL 8088 պրոցեսորը: 

Առ այսօր, համակարգիչը անընդհատ կատարելագործվում է, ենթարկվում տեխնիկական և ֆունկցիոնալ փոփոխությունների:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *