Անսպասելի համրություն: Կենձաբուրո Օէ – վերլուծություն

Պատմվածքի սյուժեի հիմքը այնքան բանալ է, բայց միաժամանակ հետաքրքիր, քանի որ անհետացած կոշիկները կարողացան այսպիսի իրավիճակ ստեղծել գյուղում, որը իր հերթին ունեցավ բավականին դաժան ավարտ և հետևանքներ: Գյուղի բնակիչները սովորական մարդիկ են, որոնք ապրում են աղքատ, բայց խաղաղ կյանքով, ավելի ճիշտ ապրում էին, մինչև արտասահմանյան զինվորների գալը: Եթե խոսենք իրենց մասին, նրանք լավ մարդկանց տպավորություն թողեցին, նույնիսկ պատմվածքի վերջում (բացի թարգմանիչից): Մինչև հիմա էլ պարզ չէ, թե ով, կամ ովքեր են գողացել թարգմանիչի կոշիկները, գետը չեր կարող քշել դրանք, իսկ ներկայացվածից կարող ենք ասել, որ երեխաները և գյուղացիները նույնպես կապ չունեն, հնարավոր է, որ հենց զինվորներն են գողացել կոշիկները, փորձելով ծաղրել նրան, բայց դա այդքան էլ արժանահավատ միտք չէ, քանի որ զինվորները երեխաներ չեն, տեսնելով թե ինչքան է փոփոխվում իրավիճակը, նրանք պետք է ուղղակի վերադարձնեին կոշիկները: Թարգմանիչը դաժան մարդ էր, բայց բավականին համբերատար, նա մինչև վերջ փորձում էր փոխզիջման գնալ գյուղացիների հետ, սկզբում սպառնալով, հետո ընդհակառակը՝ պարգևատրելով կոշիկ վերադարձնողին: Գյուղի ղեկավարը արժանի չէր մահի, իսկ թարգմանիչը արժանի չէր “այդպիսի” մահի, քանի որ նա իսկապես շատ դաժան մահ ունեցավ: Ի վերջո պատմվածքը ունեցավ ոչ սովորական, բայց իր վերջը, զինվորները մնացին առանց թարգմանիչ, իրենց ոչ հարազատ երկրում, իսկ գյուղացիները մնացին առանց ղեկավար, բայց նույնիսկ այս ամենը թեթև է թվում, հիշելով, որ ղեկավարի կինը մնաց առանց ամուսին, իսկ տղան մնաց առանց հայր, դատապարտված ամեն գիշեր քնելուց առաջ հիշել, թե ինչ է նա արել ուրիշ գյուղացիների հետ այն գիշերը, երբ թարգմանիչը մահացավ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *