May 2, 2022

Ճամփորդություն դեպի Օրգով, անոմալ զոնաների ուսումնասիրություն:

1.Հավաքել տեղեկություններ Օրգովի ռադիո ալեհավաքի և Պարիս Հերունու մասին: – Աղբյուր
Օրգովի գյուղի մոտակայքում 1975 թ․ կառուցվեց Արագածի գիտական կենտրոնը, որը հանդիսանում է անտենային ճշգրիտ չափումների պոլիգոն, որտեղ տեղակայված է աշխարհի միակ ռադիո-օպտիկական դիտակը, տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից:

Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։

1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։

Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն

Այն իրենից ներկայացնում է 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ:

Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում: Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։

Պարիս Հերունի

Պարիս Հերունի – հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում։

Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը, եղել է աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ծավալել ընդարձակ գիտակազմակերպչական գործունեություն։

Պարիս Հերունին ծնվել է Երևանում մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Միսակ Մաթևոսի Հերունի, ծնվել է 1906 թվականին Կիլիկիայի Հաճըն քաղաքում, մահացել է Երևանում 1986 թվականին։ Մայրը՝ Սեդա Նիկողոսի Հերունին, ծնվել է 1908 թվականին Իգդիր քաղաքում, մահացել է Երևանում 1982 թվականին։ Պարիս Հերունին ամուսնացած էր, ուներ երկու որդի և մեկ դուստր։


2.Տեղեկություններ անոմալ զոնաների մասին:
Մագնիսական լեռ, գրավիտացիոն անոմալիա, թե՞ օպտիկական հնարք: – Աղբյուրը

Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ էր հրապարակել այն մասին, թե Արագած լեռն ունի արտասովոր ձգողականություն: Լեռան որոշ հատվածներում Երկրի ձգողության ուժը թվում է, թե չի գործում։ Զարմանալի կերպով առարկաները ներքև գլորվելու փոխարեն սարն ի վեր են բարձրանում, իսկ ճանապարհի վերև բարձրացող հատվածում՝ ընդհակառակը առաջ շարժվում։ Այսպիսի վայր կա նաև Շիրակի մարզում՝ Ջաջուռ գյուղից ոչ շատ հեռու։ Մագնիսական լեռ կոչվող այս երևույթը բացատրելու համար մի շարք գերբնական, գիտաֆանտաստիկ կամ դավադրության տեսություններին հարող կարծիքներ են հնչում, սակայն իրականությունը շատ ավելի պարզ է: Մարդիկ ավելի շատ կողմ են այն կարծիքին, որ մեր ուղեղը մեզ խաբում է և կարելի է ասել, որ համարյա բոլոր աղբյուրներում պնդում են, որ դա տեսողական խաբկանք է, ոչ ավել:

Ճանփորդության արդյունքներ – …

Հայոց լեզու

1.Գտի’ր սխալները:

ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան հակամետ (ներհակ) և թյուր կարծիքներ:

բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին՝ որպես հայության անխախտ սյուն (սյան), սրբություններից ամենանվիրականն են համարում:

գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իրեն (իր) անվան հետ:

  1. Տրված հարանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

ա. լիակատար, լիիրավ
Այս աշխատանքը ամբողջովին լիակատար է, կեցցես:
Որպես ՀՀ քաղաքացի, ես լիիրավ եմ:

բ. տարագրություն, տարեգրություն
Այդ ընտանիքը տարագրության էր մեկնել:
Այս տարեգրությունը շատ երկար էր, բայց միաժամանակ հետաքրքիր:

գ. հավակնոտ, հավակնորդ
Ես հավակնոտ չեմ, ես ուղղակի հիանալի եմ:
Ջո Բայդենը ԱՄՆ-ի նախագահի հավակնորդ էր ներկայանում 2020թ.-ից:

  1. Տրված բառակապակցությունների իմաստները բացատրի՛ր:

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր, – Աբբա

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն, – Հովվերգություն

գ. խակ խաղող, – Ազոխ

դ. կռունկների խումբ – խորդերամ

  1. Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները։

երկնագույն արյուն – ազնվական, ծոծրակը քորել – մտածել, կոկորդում նստել – բռնադատել, ձայն բարբառո հանապատի – անարձագանք ձայն:

  1. Դուրս գրի’ր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև։

Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:

Յուր արհեստ – իր արհեստը
Այրերուն կին կը գտներ – տղամարդկանց կին էր գտնում
Զանոնք – նրանց
Իրարու հետ – իրար
Վարձքը կընդուներ – վարձը կնդուներ