May 13, 2022

Հայոց լեզու – առաջադրանքներ

1.Բացատրի՛ր դարձվածքների իմաստը մեկ բառով:
Օձիքը թափ տալ – ազատվել
Արյուն – քրտինք թափել – չարչարվել
Աչքը դռանը պահել – սպասել
Լեզվի կապերը քաշել – պատժել
Լեզվի կապերն արձակել – լկտիանալ
Երկու խոսքով – համառոտ
Առաջին քայլերն անել – սկսել
Սիրտը փափկել – մեղմանալ
Զենքերը վայր դնել – հանձնվել
Բախտի քմահաճույքին թողնել – անտարբերության մատնել

2.Գտի՛ր հոմանիշները:
Շողալ – փայլել – ցոլալ
Սթափվել – զգաստանալ – լրջանալ
Խեղաթյուրել – աղավաղել – աղճատել
Հեծկլտալ – արտասվել – փղձկալ
Պաղատել – թախանձել – աղերսել

Համառ – անզիջում – կամակոր
Սպեղանի – դեղ – բալասան
Խավարամած – մթին – խավարչտին
Կույտ – զեղջ – դեգ
Անարգ – ստոր – նվաստ

Անբարտավան – գոռոզամիտ – սնապարծ
Անամոթ – պնդերես – լպիրշ
Իրազեկ – տեղյակ – բանիմաց
Թիկնեղ – հաղթանդամ – մարմնեղ
Ոլորուն – գալարուն – ոլորապտույտ

Ստեղծիր Google Doodle

Ժամանակահատվածը՝ մայիս 9-13

Նպատակը՝ Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով սովորողների հետ պատմական կարեւորության հարցեր քննարկել։

Ի՞նչ է Google Doodle-ը․ այն Google-ի գլխավոր էջում պատկերվող լոգոյի ժամանակավոր փոփոխությունն է՝ որեւէ տոն, իրադարձություն կամ անհատ կարեւորելու համար։

Առաջադրանք

  • Ստեղծիր Մեսրոպ Մաշտոցին նվիրված Google Doodle
  • Ընտրիր խորհրդանիշներ, գույներ, պատկերներ, որոնցով ստեղծելու ես թեմատիկ Google Doodle-ը

Google Doodle-ի օրինակներ՝

Կանանց երթի 60-րդ տարելիցը, 2016
Մարաթոնի 2500-րդ տարելիցը, 2010
Մայաների օրացույցի ավարտը, 2012
Բեռլինի պատի քանդման 30-րդ տարելիցը, 2019
Լյուսիի բացահայտման 41-րդ տարելիցը, 2015