September 7, 2022

Լանդշաֆտագիտություն. Տնային առաջադրանքներ

Թեմա 1

1.Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրում է տեղամասեր, որոնք էլ հենց կոչվում են լանդշաֆտներ, ուսումնասիրվում են տարբեր հատկությունները, կլիման, ռելիեֆը և այլն:

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել, որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմնիորեն, որպեսզի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ:

Ի՞նչ է լանդշաֆտը:

Լանդշաֆտը դա տեղամաս է, որը ունի տարբեր հատկություններ, որոնք կապված են իրար հետ, ինչի պատճառով էլ ստեղծվել են լանդշաֆտի պայմանները:

Թեմա 2

1.Ուսումնասիրել նյութի 8 էջում տեղադրված դասը:

2.Բլոգում տեղադրել յուրաքանչյուր մեթոդի մասին կարճ բացատրություն

3.Քննարկել խմբերում յուրաքանչյուր մեթոդը

1.Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ – Ստացիոնար են բոլոր օդերևութաբանական կայանները, ստացիոնար կայանները ստեղծում են, որպեսզի տարիներ շարունակ ամեն օր մի քանի անգամ դիտարկումներ կատարել և գրանցել երևույթի կամ երևույթների մեկ ամբողջ համալիրի տվյալները: Կիսաստացիոնար – կայանում դիտարկումները ժամանակավոր են լինում:

2.Դաշտային համույթի մեթոդ – Այս մեթոդը կարելի է ասել լանդշաֆտագիտության ամենատարածված և հիմնական մեթոդն է: Կազմվում է արշավախումբ, մշակվում է ծրագիր, ինչից հետո արշավախումբը դուրս է գալիս դաշտ, դիտարկումներ կատարելու և քարտեզագրելու համար: Կատարվում են փորձագիտական աշխատանքներ և հավաքվում են նմուշներ:

3.Փորձագիտական մեթոդ – Շատ երևույթներ բնության մեջ հազվադեպ են կրկնվում, այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել այդ երևույթը և ուսումնասիրել այն, շատ օրինակներ կան, որոնք կարելի է գտնել ինտերնետում։

4.Լաբորատոր մեթոդ – Հավաքված նմուշները օգտագործվում են լաբորատորիայում, ավելի կոնկրետ ուսումնասիրվում են և ենթարկվում քիմիական անալիզի, որպես օրինակ, ջրի նմուշը ենթարկում քիմիական անալիզի, որպեսզի պարզել նրա մեջ լուծված քիմիական տարրերի բաղադրությունը, այս մեթոդը կարող է խիստ կապ ունենալ դաշտային համույթի մեթոդի հետ:

5.համեմատական մեթոդ – Այս մեթոդը արդյունավետ օգտագործվում է անծանոթ երևույթների ճանաչման պարագաներում: Համեմատություն է կատարվում տարբեր օբյեկտների միջև, որպեսզի գտնել իրենց միջև տարբերությունները և դրանց պատճառները:

6.Քարտեզագրման մեթոդ – Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզի այդպես կոչված լեգենդան, դաշտում նշումներ են կատարվում, իսկ մշակման ժամանակ ընդհանրացումներ են կատարում և վերջնական տեսքի են բերում։

7.Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ – Աէրոլուսանկարները սպեկտրոսկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը, կան շատ օբյեկտներ, որոնք մոտիկ տարածությունից չեն երևում, մինչդեռ հեռվից շատ լավ պատկերվում են:

8.Նկարագրման մեթոդ – Այս մեթոդը բավականին հին է: Նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդհանուր` ընթերցող լայն հասարակությանը մատչելի լեզվով ներկայացնելու համար:

9.Երկրաինֆորմացիոն մեթոդ – Ինֆորմացիայի կուտակում և հետագա եզրակացություններ:

10.Գծանկարչական մեթոդ – Կարճ ասած գրաֆիկներ, այս մեթոդը օգտագործվում է, երբ պետք է զանազան գծագրերի կամ նկարների միջոցով պատկերացումներ տալ երևույթի կամ առարկայի վերաբերյալ:

11.Վերադրման մեթոդ – Տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են:

12.Երկրաֆիզիկական մեթոդ – Օգտագործվում են նաև ֆիզիկայի և երկրաֆիզիկայի մասին գիտելիքները:

13.Երկրաքիմիական մեթոդ – Այս մեթոդում օգտագործվում է կենսաքիմիական մեթոդը:

14.Հնէալանդշաֆտական մեթոդ – Այս մեթոդով պարզում են, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել, թե ինչ ուղղությամբ է ընթանում և կանխատեսվում ապագան:

15.Քանակական մեթոդ – 

16.Մաթեմատիկական մեթոդ – Օգտագործվում են մաթեմատիկական գիտելիքներ ավելի արդյունավետ ուսումնասիրության համար:

17.Մոդեկավորման մեթոդ – Մոդելավորումը այն պրոցեսն է, երբ արհեստական եղանակով ստեղծվում է երևույթի կամ առարկայի նմանակը` ուսումնասիրելու նպատակով:

18.Հաշվեկշռային մեթոդ – Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրելով հաշվեկշիռը` կարող է կանխատեսումներ կատարել և միջոցառումներ մշակել նորմալ վիճակի բերելու:

19.Վիճակագրական մեթոդ – 

Թեմա 3

Կարդալ նյութի 12 էջում գտնվող դասախոսությունը:

Այնուհետև սխեմատիկ ձևով, տարբեր գույներով պատկերել բոլոր թաղանթները: Տեղադրել բլոգում:

Թեմա 4

Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային և աշխարհագրական թաղանթում: էջ 20

Կարողանալ թվարկել և նկարագրել յուրաքանչյուր նյութի շրջապտույտի հատկությունները: Կարճ ամփոփել դասը և տեղադրել բլոգում:

Թեմա 5

Ջերմոցային էֆֆեկտ: Օզոնի թաղանթ:

Համացանցից գտնել վավերագրական ֆիլմ Ջերմոցային էֆֆեկտի վերաբերյալ՝ դիտել և ներկայացնել քոլեջում դասի ժամանակ:

Ջերմոցային էֆֆեկտ: Օզոնի թաղանթ:

Թեմա 6

Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Լե Շատելյեի սկզբունքը:

Կարողանալ բացատրել որն է վերոհիշյալ

Թեմա 7

Բնօգտագործում: Էջ 27

Ինչ է բնօգտագործումը, որոնք են դրա հիմնահարցերը:

Բնօգտագործումը բաժանվում է երկու հասկացության, առաջինը դա բնօգտագործումն է որպես գիտություն, երկրորդը որպես գործողություն՝ պրոցես, թե ինչպես է մարդը օգտագործում բնության կողմից տրված բարիքները:

Մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործումը կարող է երկու ձևով արտահայտվել, ռացիոնալ և ոչ ռացիոնալ: Առաջինի դեպքում մարդը օգտագործելով բնությունը և ռեսուրսները չի վնասում և չի խախտում այդ բնության հավասարակշիր վիճակը, իսկ ոչ ռացիոնալը լրիվ հակառակն է, բնությունը տուժում է մարդկանց չմտածված քայլերի պատճառով:

Թեմա 8

Լանդշաֆտների սոցիալ տնտեսական ֆունկցիան

Բլոգում թվարկել որոնք են ֆունկցիաները, բերել օրինակներ:

Դեպքի վայր ահազանգում

Անվտանգության ապահովում

Ահազանգում

Դաս 1

Դեպքի վայր, ահազանգում

Անվտանգության ապահովում

Անվտանգության ապահովում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:
Ավտովթար

Եթե մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթեւեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք եւ տուժածներին շտապ տեղափոխեք դեպքի վայրից: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:


Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

Մարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչեւ տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը եւ այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք լարը կամ սարքը տուժածից հեռացնել որեւէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ:
Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում եք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչեւ այդ հեռավորությունը: Տուժածին կարող եք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ:

Պատահարներ վտանգավոր նյութերից

Յուրաքանչյուր իրավիճակում դեպքի վայրի զննման ժամանակ ստուգեք վտանգավոր նյութերի առկայությունը: Ուշադրություն դարձրեք այդտեղ գոլորշու քուլաների, թափված հեղուկի կամ այլ նյութերի, շշերի ու գազի բալոնների եւ արտասովոր հոտերի վրա: Հնարավորության դեպքում հեռացրեք վտանգավոր նյութերը տուժածից, ինչպես նաեւ՝ շրջապատի հետաքրքրասերներից, հատկապես երեխաներից:
Վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաների կամ բեռնարկղերի վրա փակցված են լինում նյութի թունավորության եւ վտանգավորության մասին տեղեկացնող վահանակներ: Նման մեքենաների վթարի դեպքում ահազանգեք եւ մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա գրված ցուցանշանների մասին:
Եթե ենթադրում եք, որ դեպքի վայրում առկա են թունավոր գոլորշիներ, ապա կանգնեք այնպես, որ քամին փչի ձեր կողմից: Եթե դեպքը տեղի է ունեցել շինությունում, եւ ենթադրում եք, որ այնտեղ կարող են լինել վտանգավոր գազեր, ապա խուսափեք ներս մտնելուց: Եթե ձեր այնտեղ մտնելը չափազանց անհրաժեշտ է, ապա հնարավորինս ապահովեք ձեր անվտանգությունը, որպեսզի ինքներդ էլ օգնության կարիք չունենաք՝ շտապ օդափոխեք տարածքը (օրինակ՝ բացեք դուռը կամ ավտոտնակի դարպասը) եւ փորձեք արագ դուրս բերել տուժածին դեպքի վայրից:


Հրդեհ

Հիշե՛ք, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն: Հրդեհի ժամանակ վտանգավոր են եւ՛ բոցը, եւ՛ ծուխը, եւ՛ թունավոր գազերը:
Թե ենթադրում եք, որ շինությունում հրդեհ է, դուռը բացելուց առաջ ափով զգուշությամբ հպվեք դռանը եւ ստուգեք ջերմաստիճանը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է: Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվեք եւ շրջեք դեմքը, որպեսզի պաշտպանվեք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից: Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի եւ բերանի մոտ պահեք խոնավ գործվածք եւ աշխատեք հնարավորին չափ մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը եւ ծուխը թեթեւ են ու վեր են բարձրանում:


Ջրում տեղի ունեցող պատահարներ

Մի փորձեք ջրում տուժածին փրկել՝ վտանգի ենթարկելով ձեզ: Դուք կարող եք հանել տուժածին՝ ջրից նրան որեւէ իր նետելով կամ մեկնելով: Դա կարող է լինել ձող, կամ պարանին կապած փրկարար օղակ, պլաստիկ տարա եւ այլն:


Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի եւ մյուս անձանց անվտանգությունը: Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է: Իսկ եթե այն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին: Հետաքննության համար այդ իրերը կարեւոր նշանակություն ունեն:
Եթե դեպքի վայրում գտնվող անձը զինված է, մի՛ մոտեցեք նրան: Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ: Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա: Փորձեք հանգստացնել նրան: Մի՛ փորձեք ուժով խլել զենքը՝ դրանով կարող եք միայն վնաս հասցնել:
Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր: Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ եւ սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, այն վերացնելու եւ տուժածին փրկելու համար: Մինչեւ մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա եւ մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին: Եթե իրավիճակը փոխվի, եւ պայմանները դառնան անվտանգ, կարող եք գործել ըստ իրավիճակի:

Ահազանգում

Ահազանգում

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:


Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

Неволя/Հարկադրանք

Неволя

Болгарская притча

Жил некогда дровосек, и было у него двое сыновей. Всякий раз, отправляясь в лес, он брал одного из них с собой в помощники. Однажды дровосек сказал своим сыновьям:

— Сегодня, дети, вы одни пойдёте в лес за дровами, а я останусь дома отдохнуть, потому что очень устал.

— Но, отец, — ответили юноши, — если сломается телега, кто поможет нам починить её?

— Если сломается телега, — ответил старик, — зовите неволю. Она вам поможет.

Сыновья послушались отца, запрягли волов, пошли в лес. Быстро нарубили дров, нагрузили полную телегу и направились домой. Но прямо посреди дороги телега сломалась. Остановились юноши, и давай кричать:

— Неволя! Почини нам телегу!

Однако никто им так и не ответил. Стало темнеть, а неволи всё нет. Наконец младший сын говорит:

— Не придёт, видать, эта неволя. Давай сами за дело примемся и, как сможем, починим телегу!

Когда сыновья вернулись домой, отец спросил:

— Ну, как? Хорошо ли было в лесу?

— Посреди дороги сломалась у нас телега, — ответили сыновья. — Принялись мы звать неволю, а она так и не откликнулась. Поняли, что не придёт неволя. Взяли топор и сами, как могли, поправили телегу.

— Вот это, дети, и была неволя! — сказал им отец. — Вы её звали, а она всё время была рядом. Некому было починить вам телегу, и вы сами за дело взялись. А это и значит, что неволя вас заставила!

Բուլղարյան առակ

-Ժամանակին մի փայտահատ էր ապրում, նա ուներ երկու որդի։ Ամեն անգամ, երբ նա գնում էր անտառ, նրանցից մեկին իր հետ վերցնում էր որպես օգնական։ Մի անգամ փայտահատը ասաց որդիներին.

-Այսօր, երեխաներ, դուք մենակ կգնաք անտառ անտառափայտի ետևից, իսկ ես կմնամ տանը հանգստանալու, քանի որ շատ եմ հոգնել։

-Բայց, հայրիկ,- պատասխանեցին երիտասարդները,- եթե սայլը փչանա, ո՞վ կօգնի մեզ նորոգել այն:

Եթե սայլը փչանա,- պատասխանեց հայրը, – “հարկադրանքին” կանչեք: Նա կօգնի ձեզ:

Որդիները հնազանդվեցին իրենց հորը, եզը կապեցին և գնացին անտառ: Նրանք արագ կտրատեցին անտառափայտը, բարձեցին լիքը սայլ ու գնացին տուն։ Բայց հենց ճանապարհի կեսին սայլը փչացավ։ Կանգնեցին երիտասարդները և սկսեցին բղավել.

-“Հարկադրանք” նորոգիր մեր սայլը:

Այնուամենայնիվ, նրանց ոչ ոք չպատասխանեց։ Արդեն մթնում է, բայց “հարկադրանքը” չկա: Վերջապես կրտսեր որդին ասում է.

-Չի գա այդ “հարկադրանքը”։ Արի ինքներս զբաղվենք գործով և որքան կկարողանանք, կնորոգենք սայլը:

Երբ որդիները վերադարձան տուն, հայրը հարցրեց.

-Եվ ի՞նչ, ի՞նչպես էր անտառում:

– Ճանապարհի կեսին մեր սայլը փչացավ,- պատասխանեցին որդիները։ Մենք սկսեցինք կանչել “հարկադրանքին”, բայց նա այդպես էլ չպատասխանեց: Մենք հասկացանք, որ “հարկադրանքը” չի գա։ Կացինը վերցրեցինք և նորոգեցինք սայլը, ինչպես կարող էինք։

-Սա էր “հարկադրանքը” երեխաներ: – ասաց հայրը. – Դուք կանչում էիք նրան, իսկ նա միշտ էլ ձեր մոտ էր: Չկար մարդ, որ նորոգեր ձեր սայլը, դուք էլ ինքներդ զբաղվեցիք գործով։ Եվ սա նշանակում է, որ “հարկադրանքն” է ձեզ դրդել: