Ջերմոցային էֆֆեկտ: Օզոնի թաղանթ:

Օզոնը նյութ է, որը կազմված է երեք թթվածնային ատոմից (O3): Օզոնի շերտը կարևոր դեր է խաղում մոլորակի կյանքի համար: Այն ներծծում է արևի ճառագայթների մեծ մասը, մինչև նրանք հասնում են մակերեսին:

Օզոնը Երկիր մոլորակը ուլտրամանուշակագույն ճառագայթնրից պաշտպանող շերտն է: Օզոնային շերտը 10 տարվա ընթացքում վերականգնվում է ընդամենը 1 – 3 տոկոսով:

ՄԱԿ – ի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հետազոտությունները բացահայտել են, որ 1989թ – ին ընդունված Մոնրեալի արձանագրության իրագործման համար կատարված քայլերը բերել են մթնոլորտում վնասակար նյութորի կրճատմանը և օզոնային շերտի վերականգնմանը:

Ակնկալվում է, որ «Հյուսիսային կիսագնդում և միջին լայնություններում օզոնը պետք է ամբողջությամբ վերականգնվի 2030-ական թվականին, Հարավային կիսագնդում` 2050-ական թվականներին, իսկ բևեռային շրջաններում`2060-ական թվականներին: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը,  ընդգծում են, որ ընթացիկ ուսումնասիրությունը Մոնրեալի արձանագրության «ոգեշնչող հաջողության ևս մեկ ապացույց է»:

Գործադիր տնօրեն Էրիկ Սոլհեյմը, մեկնաբանելով զեկույցի հրապարակումը, այս փաստաթուղթը գնահատել է որպես պատմության ամենահաջողված բազմակողմ համաձայնագրերից մեկը: Նրա խոսքով, «հեղինակավոր գիտության համագործակցության վրա հիմնված գործողության միավորումը դրական արդյունք  է ապահովել և դա հուսադրում է 2019-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Կիգալի համաձայնագրի արդյունավետ իրականացման համար:

Խոսքը 2016-ի հոկտեմբերին Կիգալիում Մոնրեալի համաձայնագրի 5-րդ փոփոխության մասին է, որը նախատեսում է մթնոլորտում հիդրոֆտորածխածինների արտանետումների կրճատում: Համաձայնագիրը վավերացրել է արդեն 58 երկիր:

Զեկույցի համաձայն, Կիգալի համաձայնագրի իրականացումը մարդկությանը թույլ կտա մի փոքր կասեցնել Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացումը: Ընդհանուր առմամբ, ըստ գիտնականների, հիդրոֆտորածխածինների արտանետումների հսկողությունը հնարավորություն կտա 2050-ականներին 50 տոկոսով նվազեցնել մոլորակի վրա ջերմաստիճանի աճի տեմպը:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պեթերի Թալասը նշել է, որ «ածխածնի երկօքսիդը  մնում է ջերմոցային գազերից ամենակարևորը, որը գլոբալ տաքացում է առաջացնում»: Ըստ Թալասիի ամեն մի գործոնը, որը թույլ է տալիս պայքարել տաքացման «հարցերում», նշանակություն ունի:

Աբյուր՝ 12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *