Դժվար ճանապարհը: Հերման Հեսսե- վերլուծութուն

Պատմվածքը կարճ և հասկանալի էր, իմաստ չկա մանրամասն պատմել և ուշադրություն դարձնել ամեն խոսքին: Պատմվածքը պատմում է մի տղամարդու և իր առաջնորդի մասին, որոնք որոշեցին սար բարձրանալ, մինչև այդ տղան իրեն գովում էր առաջնորդի դիմաց, ասելով, որ հեշտությամբ կբարձրանա սարը, բայց ինչպես պարզվեց, ճանապարհի կեսին նա արդեն փոշմանեց: Նա ամեն պահ և ամեն վայրկյան ուզում էր մերժել առաջնորդին, երբ նա նորից ու նորից հարցնում էր, ուզում է նա բարձրանա մինչև վերջ, թե ոչ, բայց ամեն անգամ նա ասում էր, որ ուզում է: Ի վերջո նրանք բարձրանում են սարը: Ճիշտն ասած տարբեր մտքեր ունեի կապված պատմվածքի իմաստի հետ, ինձ մինչև հիմա կոնկրետ պարզ չէ, թե ինչու էր տղան անընդհատ համաձայնում առաջնորդին, չնայած նրան, որ էլ չէր ուզում բարձրանալ, ի դեպ առաջնորդը երբեք կոպիտ չէր վարվել տղայի հետ և երբեք իրեն ինչ-որ բան չի համոզել, նա միշտ ժպիտը երեսին էր խոսում, իսկ իր խոսելաձևը շատ քաղաքավարի էր: Մտածում եմ, որ դա մեծամասնության էությունն է, մարդիկ չէն կարող մերժել կամ կոպիտ վարվել այն մարդու հետ, ով քաղաքավարի է իրենց հետ: Երկրորդ տարբերակը կարող է լինել հարգանքը առաջնորդի նկատմամբ, քանի որ նա իսկապես իրեն հարգում էր, իսկ երրորդ տարբերակը դա հենց գլխավոր հերոսի բնավորությունն է, կամ նա չէր ուզում խաբել ինքն իրեն, կամ էլ չէր ուզում հիասթափեցնել առաջնորդին, այսպես եմ ես ամեն ինչ տեսնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *