February 1, 2022

ՀՀ մարզերը և խոշոր քաղաքները

ՀՀ մարզերը բաժանվում են երեք հատվածի՝ հյուսիսային, կենտրոնական և հարավային։
Հյուսիսային՝
Շիրակի մարզ – Գյումրի, Մարալիկ, Արթիկ
Լոռու մարզ – Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Թումանյան, Տաշիր
Տավուշի մարզ – Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ

Կենտրոնական՝
Արագածոտնի մարզ – Աշտարակ, Ապարան, Թալին
Կոտայքի մարզ – Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ, Ծաղկաձոր
Գեղարքունիքի մարզ – Գավառ, վարտենիս, Մարտունի, Վերին Շորժա, Վարդենիկ

Հարավային՝
Արմավիր մարզ – Արմավիր, Մեծամոր, Էջմիածին
Արարատ մարզ – Արտաշատ, Վեդի, Մասիս, Արարատ
Վայոց Ձորի մարզ – Եղեգնաձոր, Վայք,
Սյունիքի մարզ – Կապան, Գորիս, Քաջարան, Ագարակ, Մեղրի, Սիսյան

Աշխարհագրություն – Գեղարքունիքի մարզ

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի և Լոռու, Կոտայքի և Արարատի և Վայոց Ձորի մարզերին, ինչպես նաև Ադրբեջանին: Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115կմ, արևմուտքից արևելք 85 կմ։ Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։ Մարզի տարածքը կազմում է 240․033 հազ․ հա։ Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաքային Գավառ, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր։

Մարզի տարածքը, որն հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերեւույթից գտնվում է 1600-ից մինչեւ 3597 մետր բարձրության վրա: Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։ Մարզկենտրոնը Գավառ քաղաքն է 34․000 բնակիչ։ Մարզի բնակչության 99 տոկոսից ավելին հայեր են, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ:Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։

Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ), ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթը (3598մ): Բարձր լեռներ են Սպիտակասարը (3555մ), Վարդենիսը (3522մ), Գեղասարը (3446մ): Ամենաերկար գետերն են Արգիճտին (51կմ), Գավառագետը (47կմ) և Մասրիկը (45կմ), առկա են նաև խառնարանային լճեր Աժդահակ և Աղմաղան (մինչև 50մ տրամագծով և 15մ խորությամբ):

Գեղարքունիքի մարզում է գտնվում բարձր լեռնային (բարձրությունը ծովի մակերևույթից 1898մ). եզակի էկոհամակարգով Սևանա լիճը, որի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 5 հազ. քառ. կմ. լճի հայելու մակերեսը 1.2 հազ. քառ. կմ. ծավալը 35.8 մլդ. խմ: Այն ոչ միայն մարզի, այլ նաև հանրապետության համար ունի առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը Հարավային Կովկասի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա:

Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները: Աևանա լիճն իր հերթին շրջապատված է պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ եկեղեցիներով, որոնցից առավել հայտնիներն են Հայրավանքի եկեղեցին, Մաքենիսի վանքը, Վանևանի և Սևանի թերակղզու վանական համալիրները:

Մարզի տարածքում գործում է 292.2կմ. միջպետական, 110,8կմ. հանրապետական 312,6կմ. մարզային նշանակության և 141,9կմ. համայնքային ենթակայության ճանապարհներ: Մարզի տարածքում է անցնում Երևան-Սևան-Դիլիջան հանրապետական մշանակության մայրուղին: Մարզի բոլոր 5 քաղաքներից մինչև մայրաքաղաք ամեն օր գործում է հասարակական տրանսպորտ:

Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: 42.000 գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում տարեկան արտադրվում է
230.000 տոննա կարտոֆիլ, 250.000 տոննա անասնակեր, 35.000 տոննա կաղամբ, 60.000 տոննա հացահատիկ, 7.000 տոննա պտուղ, 80.000 տոննա կաթ, 14.300 տոննա միս, 241 տոննա բուրդ: Անասնապահական տնտեսություններում պահվում է 107.000 գլուխ խոշոր, մանր եղջերավոր անասուն: Հեռանկարային են համարվում հանքահումքային, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտները: Վերջին տարիների ընթացքում վերաշահագործվել են Սոթքի ոսկու, Արդանիշի կրաքարի հանքավայրերը, հնդկական ՙՍթերլայթ՚, հայկական ՙՄիկա-ցեմենտ՚ ընկերությունների կողմից: Գորգագործական արտադրամասեր են գործում Մարտունի, Սեւան, Ճամբարակ քաղաքներում եւ Կարմիրգյուղում: Մեծ համբավ ունեցող գորգերը արտադրվում, արտահանվում եւ իրացվում են ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Գորգագործության զարգացման հիմնական ներդրողներն ու կազմակերպիչները ՙԹուֆենկյան հիմնադրամ՚ եւ Մեգերյան եղբայրներ՚ ընկերություններն են:

ՀՀ տարածքում օգտագործվող և բուծվող բուժիչ խոտաբույսերը

Աղբյուրներ – Wikipedia, agroecoarm.

Նախագիծ.

ՀՀ բուժիչ խոտաբույսեր և սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր:

Նպատակը – Ճանաչել մեր հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը, ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ:

Ժամկետը – Փետրվարի 1-ից, մինչև փոտրվարի 28-ը:

Ընթացքը՝

1.Համացանցից գտնել, թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում (Առնվազն 10 խոտաբույս)

Օշինդր, Երիցուկ, Ազնվամորի, Մասրենի, Ուրց, Կատվախոտ, Եղեսպակ, Ալոէ, Անթառամ, Մատնունի ծիրանավոր:

2.Տեղադրել լուսանկար և տեղեկություն խոտաբույսի մասին, այդ խոտաբույսի բուժիչ հատկությունների մասին և այլ օգտակար հատկությունների վերաբերյալ:

Օշինդր – Օշինդր, աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ։ Պարսկերեն կոչվում է օշինդր, թուրքերեն յավշան։ Դառը և բուժիչ օշինդրները դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, եթերայուղեր, թթուներ, վիտամիններ և այլն։ Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ։ Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ։

Երիցուկ – Երիցուկը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։ Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ, որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլն։ Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Ծաղիկները։ Թուրմ, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի, ստամոքսի կծկումների ժամանակ։ Հոգնաների ձևով, կոլիտների և թութքի ժամանակ։

Ազնվամորի – Մոռ, վարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 1-1.5 մ բարձրության թուփ կամ կիսաթուփ է։ Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, ներկանյութ, վիտամին C, աղանյութեր և այլն, սերմերը՝ ճարպայուղեր և այլն։ Ազնվամորու տերևները պարունակում են տանիններ, ասկորբինաթթու։ Պտուղները պարունակում է օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, մրջնաթթու, տարբեր շաքարներ՝ գլյուկոզ,ֆրուկտոզ, սախարոզ, կարոտիններ, լորձ, պեկտինային նյութեր, եթերային յուղի հետքեր, միկրոտարեր։ Սերմերը պարունակում են 15% ճարպայուղ, օսլա և ածխաջրեր։

Մասրենի – Մասրենին, վարդազգիների ընտանիքի վայրի բույս, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիաններ։ Հայտնի են մոտ 350-400 տեսակներ։ Մասրենու պտուղները պարունակում են 2-18% C վիտամին, վիտամիններ՝ P, B1, B2, K, E, պրովիտամին A, մինչև 24% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, անտոցիանաձին, պեկտինային և դաբաղիչ նյութեր։ Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Դեռևս Հիպոկրատն է նշել, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Ավիցեննան մասրենու տերևները օգտագործել է քթի արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը՝ հարբուխի դեպքում։ Ամիրդովլաթը նշում է, որ պտուղները գինով եփած, ներքին ընդունման ձևով, առաջ են բերում փորկապություն և միզակապություն, եփուկը լոգանքի ձևով օգնում է մաշկային հիվանդությունների դեպքում։ Լեհաստանում, Գերմանիայում, և Բուլղարիայում պտուղներն օգտագործվում են վիտամինային թեյի ձևով օրգանիզմի ուժերը պահպանելու նպատակով, ինչպես նաև որպես թեթև միզամուղ միջոց:

Ուրց – Ուրց, խուլեղինջազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 տեսակ։ Ուրցի պարունակության մեջ մտնում է թիմոլը, այն եթերային յուղ է, որն ունի
հակասնկային և հականեխիչ հատկություն: Ուրցն օգտակար է բրոնխիտի և ասթմայի
համար: Բույսի պարունակության մեջ կան դուբիլային տարրեր, որոնք ունեն հակաբորբոքիչ,
ցավազրկող, արյունահոսությունը դադարեցնող հատկություններ: Ռուսաստանում այն անվանում էին Աստվածային խոտաբույս, որը լավացնում էր մարդկանց առողջությունը և երկարացնում կյանքը: Ուրցն ունի օգտակարություն՝ բրոնխիտի, արյան բարձր ճնշման, սկսվող հիպերտոնիայի, կատարակտի, ճիճվի և այլ հիվանդությունների նկատմամբ:

Կատվախոտ – Վալերիանա անվանումն եկել է լատիներեն՝ <valeo> բառից, որը նշանակում է առողջ լինել, իսկ հայերեն այս բույսն անվանում են կատվախոտ, քանի որ կատուները բույսի բուրավետ ծաղիկների հոտից գրգռվում են, այն ազդում է կենդանու ուղեղի վրա: Այս բույսի ցողունը լինում է 150սմ բարձրությամբ: ՀՀ-ի տարածաշրջանում կատվախոտը տարածվում է ցածրադիր գոտիներից մինչև բարձրադիր գոտիներ և աճում է Լոռիում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզում, Երևանում: Կատվախոտը պարունակում է եթերայուղ, որը հանգստացնում է ջղակծկումները, լավացնում աղեստամոքսային գործընթացները և արագացնում լեղու արտադրությունը, երկարաձգում է քնաբերների ազդեցությունները: Նյարդային համակարգի հիվանդությունների, ընկնավորության, հիպերտոնիայի առաջին փուլի, սրտի նևրոզի, միգրենի դեպքում օգտագործվում է որպես հանգստացնող միջոց:

Եղեսպակ – Տերևները պարզ են, խոշոր, հարթ: Այս բույսը հանդիպում է Հայաստանի
ֆլորիստիկական շրջաններում: Ամիրդովլաթ Ամասիացին գրել է, որ եղեսպակն
օգնում է ազատվել մաշկային հիվանդություններից: Մաշկի ցանը, քորը վերացնելու համար հարկավոր է լոգանք ընդունել բույսի եփուկի ջրով: Բուժում է նաև լնդերի և կոկորդի հիվանդությունները:

Ալոէ – Ալոէն դեռևս հնագույն ժամանակներից օգտագործում են բժշկության մեջ: Հին
Եգիպտոսում այս բույսն անվանում էին հզոր դեղաբույս: Բժշկության մեջ օգտագործվում է ալոէի արտադրած լատեքսը և գելը: Գելը դոնդողանման է, որը գտնվում է բույսի ներսում, բույսը կտրելիս այն իսկույն հոսում է: Օգտագործում են այրվածքների բուժման համար, ընդ որում երկրորդ կարգի այրվածքները ալոէի օգնությամբ բուժվում են ընդամենը 16 օրվա ընթացքում: Ալոէն իջեցնում է հիպերլիպիդեմիայով հիվանդ մարդկանց խոլեստերինի քանակը մոտավորապես 15%-ով: Այս բույսը նաև օգտակար ազդեցություն ունի
թարախաբշտիկների, խոցերի համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իր անտիբիոտիկ հատկության շնորհիվ բուժում է մաշկի բշտիկները, ցաները և ունի մաշկը փափկացնող հատկություն: Նրանում պարունակող գելը փափկացնում է մազերը:

Անթառամ – Այս բույսը պատկանում է աստղածաղկազգիների ընտանիքին: ՀՀ-ում հայտնի է անթառամի 6 տեսակ: Այդ տեսակներն են՝ անթառամ ոսկեգույն, անթառամ Պալասի, անթառամ բուրավետ և այլն: Աճում է բոլոր մարզերում, հատկապես տարածում ունի ժայռոտ, քարքարոտ վայրերում՝ Երևանում, Գառնիում, Որցի լեռներում և այլն: Շնորհիվ բույսի հակաբորբոքային հատկության, անթառամն օգտագործում են լյարդի, լեղապարկի, միզապարկի բուժման համար: Բուժման համար օգտագործվում են նրանց ծաղկազամբյուղները, որոնք իրենց պարունակության մեջ ունեն եթերայուղեր, խեժեր, օրգանական թթուներ, լորձեր, C և K վիտամիններ և այլն:

Մատնունի ծիրանավոր – Ամուլսարի ոսկու հանքավայրերի ուսումնասիրություններից պարզվել է, որ 2450մ
բարձրությունից ցածր, հարավ-արևմտյան հատվածում, քարքարոտ վայրերում, աճում են մոտ 7500 մատնունի ծիրանավորի առանձնյակներ: ՀՀ կառավարության որոշմամբ, մատնունու 1500 առանձնյակներ տեղափոխվեցին Սևանի բուսաբանական այգի: Պտուղը բազմաընկուզիկ է: Աճում է Գեղամա և Զանգեզուրի ֆլորիստական շրջաններում: Ցավոք, հիմա հայտնի չէ տվյալ բույսի քիմիական բաղադրությունը, սակայն մատնունու շատ տեսակներ ունեն բուժիչ հատկություն, ինչպես սպիտակ մատնունին:

3.Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել, թե ի՞նչ խոտաբույս է օգտագործվում սննդի համար ձեր բնակության շրջանում:

Նանա, դարչին, երիցուկ, ռեհան, ուրց:

4.Տեղադրել բաղադրատոմսը բլոգում: