ՀՀ տարածքում օգտագործվող և բուծվող բուժիչ խոտաբույսերը

Աղբյուրներ – Wikipedia, agroecoarm.

Նախագիծ.

ՀՀ բուժիչ խոտաբույսեր և սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր:

Նպատակը – Ճանաչել մեր հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը, ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ:

Ժամկետը – Փետրվարի 1-ից, մինչև փոտրվարի 28-ը:

Ընթացքը՝

1.Համացանցից գտնել, թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում (Առնվազն 10 խոտաբույս)

Օշինդր, Երիցուկ, Ազնվամորի, Մասրենի, Ուրց, Կատվախոտ, Եղեսպակ, Ալոէ, Անթառամ, Մատնունի ծիրանավոր:

2.Տեղադրել լուսանկար և տեղեկություն խոտաբույսի մասին, այդ խոտաբույսի բուժիչ հատկությունների մասին և այլ օգտակար հատկությունների վերաբերյալ:

Օշինդր – Օշինդր, աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ։ Պարսկերեն կոչվում է օշինդր, թուրքերեն յավշան։ Դառը և բուժիչ օշինդրները դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, եթերայուղեր, թթուներ, վիտամիններ և այլն։ Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ։ Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ։

Երիցուկ – Երիցուկը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։ Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ, որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլն։ Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Ծաղիկները։ Թուրմ, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի, ստամոքսի կծկումների ժամանակ։ Հոգնաների ձևով, կոլիտների և թութքի ժամանակ։

Ազնվամորի – Մոռ, վարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 1-1.5 մ բարձրության թուփ կամ կիսաթուփ է։ Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, ներկանյութ, վիտամին C, աղանյութեր և այլն, սերմերը՝ ճարպայուղեր և այլն։ Ազնվամորու տերևները պարունակում են տանիններ, ասկորբինաթթու։ Պտուղները պարունակում է օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, մրջնաթթու, տարբեր շաքարներ՝ գլյուկոզ,ֆրուկտոզ, սախարոզ, կարոտիններ, լորձ, պեկտինային նյութեր, եթերային յուղի հետքեր, միկրոտարեր։ Սերմերը պարունակում են 15% ճարպայուղ, օսլա և ածխաջրեր։

Մասրենի – Մասրենին, վարդազգիների ընտանիքի վայրի բույս, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիաններ։ Հայտնի են մոտ 350-400 տեսակներ։ Մասրենու պտուղները պարունակում են 2-18% C վիտամին, վիտամիններ՝ P, B1, B2, K, E, պրովիտամին A, մինչև 24% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, անտոցիանաձին, պեկտինային և դաբաղիչ նյութեր։ Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Դեռևս Հիպոկրատն է նշել, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Ավիցեննան մասրենու տերևները օգտագործել է քթի արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը՝ հարբուխի դեպքում։ Ամիրդովլաթը նշում է, որ պտուղները գինով եփած, ներքին ընդունման ձևով, առաջ են բերում փորկապություն և միզակապություն, եփուկը լոգանքի ձևով օգնում է մաշկային հիվանդությունների դեպքում։ Լեհաստանում, Գերմանիայում, և Բուլղարիայում պտուղներն օգտագործվում են վիտամինային թեյի ձևով օրգանիզմի ուժերը պահպանելու նպատակով, ինչպես նաև որպես թեթև միզամուղ միջոց:

Ուրց – Ուրց, խուլեղինջազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 տեսակ։ Ուրցի պարունակության մեջ մտնում է թիմոլը, այն եթերային յուղ է, որն ունի
հակասնկային և հականեխիչ հատկություն: Ուրցն օգտակար է բրոնխիտի և ասթմայի
համար: Բույսի պարունակության մեջ կան դուբիլային տարրեր, որոնք ունեն հակաբորբոքիչ,
ցավազրկող, արյունահոսությունը դադարեցնող հատկություններ: Ռուսաստանում այն անվանում էին Աստվածային խոտաբույս, որը լավացնում էր մարդկանց առողջությունը և երկարացնում կյանքը: Ուրցն ունի օգտակարություն՝ բրոնխիտի, արյան բարձր ճնշման, սկսվող հիպերտոնիայի, կատարակտի, ճիճվի և այլ հիվանդությունների նկատմամբ:

Կատվախոտ – Վալերիանա անվանումն եկել է լատիներեն՝ <valeo> բառից, որը նշանակում է առողջ լինել, իսկ հայերեն այս բույսն անվանում են կատվախոտ, քանի որ կատուները բույսի բուրավետ ծաղիկների հոտից գրգռվում են, այն ազդում է կենդանու ուղեղի վրա: Այս բույսի ցողունը լինում է 150սմ բարձրությամբ: ՀՀ-ի տարածաշրջանում կատվախոտը տարածվում է ցածրադիր գոտիներից մինչև բարձրադիր գոտիներ և աճում է Լոռիում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզում, Երևանում: Կատվախոտը պարունակում է եթերայուղ, որը հանգստացնում է ջղակծկումները, լավացնում աղեստամոքսային գործընթացները և արագացնում լեղու արտադրությունը, երկարաձգում է քնաբերների ազդեցությունները: Նյարդային համակարգի հիվանդությունների, ընկնավորության, հիպերտոնիայի առաջին փուլի, սրտի նևրոզի, միգրենի դեպքում օգտագործվում է որպես հանգստացնող միջոց:

Եղեսպակ – Տերևները պարզ են, խոշոր, հարթ: Այս բույսը հանդիպում է Հայաստանի
ֆլորիստիկական շրջաններում: Ամիրդովլաթ Ամասիացին գրել է, որ եղեսպակն
օգնում է ազատվել մաշկային հիվանդություններից: Մաշկի ցանը, քորը վերացնելու համար հարկավոր է լոգանք ընդունել բույսի եփուկի ջրով: Բուժում է նաև լնդերի և կոկորդի հիվանդությունները:

Ալոէ – Ալոէն դեռևս հնագույն ժամանակներից օգտագործում են բժշկության մեջ: Հին
Եգիպտոսում այս բույսն անվանում էին հզոր դեղաբույս: Բժշկության մեջ օգտագործվում է ալոէի արտադրած լատեքսը և գելը: Գելը դոնդողանման է, որը գտնվում է բույսի ներսում, բույսը կտրելիս այն իսկույն հոսում է: Օգտագործում են այրվածքների բուժման համար, ընդ որում երկրորդ կարգի այրվածքները ալոէի օգնությամբ բուժվում են ընդամենը 16 օրվա ընթացքում: Ալոէն իջեցնում է հիպերլիպիդեմիայով հիվանդ մարդկանց խոլեստերինի քանակը մոտավորապես 15%-ով: Այս բույսը նաև օգտակար ազդեցություն ունի
թարախաբշտիկների, խոցերի համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իր անտիբիոտիկ հատկության շնորհիվ բուժում է մաշկի բշտիկները, ցաները և ունի մաշկը փափկացնող հատկություն: Նրանում պարունակող գելը փափկացնում է մազերը:

Անթառամ – Այս բույսը պատկանում է աստղածաղկազգիների ընտանիքին: ՀՀ-ում հայտնի է անթառամի 6 տեսակ: Այդ տեսակներն են՝ անթառամ ոսկեգույն, անթառամ Պալասի, անթառամ բուրավետ և այլն: Աճում է բոլոր մարզերում, հատկապես տարածում ունի ժայռոտ, քարքարոտ վայրերում՝ Երևանում, Գառնիում, Որցի լեռներում և այլն: Շնորհիվ բույսի հակաբորբոքային հատկության, անթառամն օգտագործում են լյարդի, լեղապարկի, միզապարկի բուժման համար: Բուժման համար օգտագործվում են նրանց ծաղկազամբյուղները, որոնք իրենց պարունակության մեջ ունեն եթերայուղեր, խեժեր, օրգանական թթուներ, լորձեր, C և K վիտամիններ և այլն:

Մատնունի ծիրանավոր – Ամուլսարի ոսկու հանքավայրերի ուսումնասիրություններից պարզվել է, որ 2450մ
բարձրությունից ցածր, հարավ-արևմտյան հատվածում, քարքարոտ վայրերում, աճում են մոտ 7500 մատնունի ծիրանավորի առանձնյակներ: ՀՀ կառավարության որոշմամբ, մատնունու 1500 առանձնյակներ տեղափոխվեցին Սևանի բուսաբանական այգի: Պտուղը բազմաընկուզիկ է: Աճում է Գեղամա և Զանգեզուրի ֆլորիստական շրջաններում: Ցավոք, հիմա հայտնի չէ տվյալ բույսի քիմիական բաղադրությունը, սակայն մատնունու շատ տեսակներ ունեն բուժիչ հատկություն, ինչպես սպիտակ մատնունին:

3.Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել, թե ի՞նչ խոտաբույս է օգտագործվում սննդի համար ձեր բնակության շրջանում:

Նանա, դարչին, երիցուկ, ռեհան, ուրց:

4.Տեղադրել բաղադրատոմսը բլոգում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *