«Սուրբ երրորդությունը Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Վռամշապուհ թագավոր

Ժամանակահատվածը՝ մայիս 9-13

Առաջադրանք

1.Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Մեսոպ Մաշտոցը ուսում ստանալուց, արքունիքում զինվորական լինելուց հետո սկսում է զբաղվել քրիստոնեության քարոզչությամբ։ Իր աշակերտների հետ գյուղից գյուղ շրջելով նա հասկանում է, որ ժողովրդի մեջ շատ է արմատակալված օտար լեզուները, դրանց շնորհիվ նաև անցկացվում էին կրոնական ծիսակատարությունները։ Այդ ամենը տեսնելուց հետո նա հասկանում է, որ շատ շտապ պետք է մի բան ձեռնարկել ժողովուրդը կործանումից փրկելու համար։

2.Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթևը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Սահակ Պարթևը այդ ժամանակ Հայաստանի կաթողիկոսն էր և նա նույնպես հասկանում էր որ չի կարելի քարոզել մի կրոն, որի ծիսակատարությունները կատարվելու էին այլ լեզուներով և բացի այդ որը քարոզվելու էր օտար լեզուներով։ Այդ իսկ պատճառով նա համամիտ էր Մեսրոպ Մաշտոցի հետ և օգնեց նրան որպեսզի Մաշտոցը կարողանա ստեղծել հայոց գրերը։

3.Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Վռամշապուհ թագավորը կարելի է ասել հենց իսկապես մտածում էր ժողովրդի անկախության մասին։ Այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր Բյուզանդայի տիրապետության, նրա ազդեցության տակ դրա համար էլ պետք էր մի բան, որը կօգներ ժողովրդին ունենալ իր համախմբող միջոցը և դրա ամենալավ տարբերակը հենց գիրն ու գրականությանունն էր։

Գրականություն՝

Կորյուն — Վարք Մաշտոցի, աուդիոգիրք

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 61-63
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 107-114
  3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 80-85

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *