December 3, 2021

Հասարակագիտություն – Գի դե Մոպասան | Արևին – վերլուծություն

Այստեղ խոսվում է մահի և անընդհատ կրկնվող գործողությունների և օրերի մասին: Ինձ թվում է ոչ միայն իմ, այլ նաև մեծամասնության իմ տարիքի երեխաների մոտ այդպիսի զգացողություն առաջացել է, երբ քեզ թվում է, թե ամեն ինչ կրկնվում է նորից և նորից, ինչից դու կամաց-կամաց հոգնում ես, դա նույնիսկ կարող է քեզ նյարդայնացնել: Կա մի բավականին հայտնի ասացվածք “Безумие, это повторение одного и того же действия, в надежде на иной результат”: Մենք էլ ենք միշտ հույս ունենում, որ հաջորդ օրը գոնե մի քիչ մեր առորյան կփոխվի, բայց ամեն ինչ կրկնվում է, նորից և նորից, ես արդեն սովոր եմ այս ամեն ինչին և չեմ կարող ասել, որ դա ինձ նյարդայնացնում է, կամ էլ վշտացնում: Նաև գրված էր, որ մարդիկ շատ են անհանգստանում ինչ-որ անօգուտ և հիմար բաների համար, ինչի պատճառով էլ նրանք հիմարներ են, ես մտածում եմ, որ սրանով, գրողը մեզ ուզում էր ասել, որ պետք չէ ուշադրություն դարձնել անպետք բաների վրա, որովհետև վերջ ի վերջո, բոլորս մահանալու ենք: