December 12, 2021

Մի մարդու քաղաքը / ԳՐԻԳ – վերլուծություն

Պատմվածքը շատ նման է մեր կարդացած պուճուր մարդուն, ես դա հասկացա ամենավերջում, երբ գլխավոր հերոսը ասաց, որ էլ երբեք չի տեսել ծերուկին այն օրվանից, երբ ուսանողներից մեկը ուրիշին խնդրեց գնել իր բոլոր գրիչները, քանի որ խղճում էր նրան: Մոտավորապես նույն բանը կատարվում էր մեր կարդացած անցած պատմվածքում, պուճուր մարդը փորձում էր վաճառել իր կտավները, իսկ ծերուկը գրիչները, հետաքրքիրն այն է, որ երկուսն էլ անհետանում էին այն պահին, երբ վաճառում էին բոլոր գրիչները և կտավները, ծերուկի դեպքում դա հասկանալի է, իրավիճակը իսկապես հաճելի չէր, բայց պուճուր մարդը կարելի է ասել նույնիսկ իմաստ չուներ վաճառելու իր բոլոր կտավները հինգ հարյուր դրամով: Նաև տարբերվում է վերջը, ավելի կոնկրետ ծերուկի և պուճուր մարդու ճակատագիրը, նրանք տարբեր վերջ տեսան: Այս պատմվածքը բավականին տխուր և հետաքրքիր էր, ես այն արագ կարդացի: