December 6, 2021

Կենսաբանություն – Չումա (Ժանտախտ)

Չումայի առաջացման պատճառ հանդիսացող մանրէ Yersinia pestis — կենդանաբանական բակտերիան է:
Yersinia pestis – ով վարակված անձի մոտ ախտանիշների սկզբից առաջ ինկուբացիոն ժամանակահատվածը 1-7 օր է: Չումաի վարակի երկու հիմնական կլինիկական ձև կա` բուբոնիկ և թոքային: Ամենատարածված ձևը բուբոնիկ չուման է, որը բնութագրվում է ցավոտ բորբոքված ավշային հանգույցների կամ «փչոցների» առկայությամբ:

Չուման կենդանիներից մարդուն փոխանցվում է վարակված մորթու, խայթոցի, վարակված հյուսվածքների և օդային կաթիլների անմիջական շփման արդյունքում: Մարդու մոտ Չուման կարող է դրսևորվել որպես շատ լուրջ հիվանդություն: Բուբոնիկ Չումայի մահացության մակարդակը հասնում է 30%-60%, իսկ բուժման բացակայության դեպքում թոքային Չուման միշտ հանգեցնում է մահվան: Չուման հաջողությամբ բուժվում է հակաբիոտիկներով, ուստի վաղ ախտորոշումը և վաղ բուժումը կարող են կյանքեր փրկել:

Նախկինում ժանտախտը առաջացրել էր զանգվածային համաճարակներ՝ մահացության բարձր ցուցանիշներով: 14-րդ դարում ժանտախտը հայտնի էր որպես Սև մահ և Եվրոպայում մոտավորապես 50 միլիոն մարդու կյանք:

Ֆիզիկա – ճախարակ

Ուժի ուղղությունը և չափը կառավարող պարզ մեխանիզմը, կամ հարմարանքը, որը իրենից ներկայացնում է առանցքի շուրջը պտտվող անիվ, կոչվում է ճախարակ:

Ճախարակները լինում են երկու տեսակի, անշարժ և շարժական:

Հայոց լեզու – առաջադրանքներ

1.Ստեղծիր կապակցություններ, փակագծում տրված բառերը եզակի կամ հոգնակի թվով դնելով:
Ազգը հպարտանում է
Մերոնք սիրում են
Զորքը կռվում է
Մտավորականությունը աջակցում է
Վարդանանք մարտնչում են
Դեվորայքտ ստացվում է
Ավագանին ժամանում է
Պապոնք ապրում են
Համայնքը մասնակցում է
Նախիրը բարձրանում է
Ժողովուրդը դիմանում է
Աշակերտությունը որոշում է

2.Կազմիր հետևյալ բառերի սեռականը:
Կատու – կատվի
Լուսինե – Լուսինեի
Արքա – արքայի
Վերարկու – վերարկուի
Ափսե – ափսեի
Երեկո – երեկոյի
Այցելու – այցելուի
Առու – առվի
Ձու – ձվի
Ժողովածու – ժողովածուի
Կոմիտե – կոմիետեի
Լու – լվի
Սարո – Սարոյի
Մարո – Մարոյի
Աննա – Աննայի
Մեղու – մեղվի
Տղա – տղայի
Այգի – այգու

3.Գրիր հետևյալ բառերի սեռականիի մի քանի ձևերը:
Բեռ – բեռի, բեռան
Անկյուն – անկյան, անկյունի
Վեդի – Վեդիի, վեդու
Մեղրի – Մեղրու, մեղրիի
Լոռի – Լոռու, Լոռվա, Լոռիի
Գյումրի – Գյումրու, Գյումրվա, Գյումրիի
Ամառ – ամառվա, ամռան
Անկողին – անկողնու, անկողնի
Ծագում – ծագման, ծագումի
Արյուն – արյան, արյունի
Մանուկ – մանկան, մանուկի
Ծնունդ – ծննդի, ծննդյան
Հանգիստ – հանգստի, հանգստյան
Սուգ – սուգի, սքո
Մահ – մահու, մահի, մահվան
Աստված – Աստծու, Աստվածի, Աստծո

Առակ տղայի և ծառի մասին – վերլուծություն

Պատմվածքը անպատասխան հոգատարության մասին է, եթե այդպես կարելի է ասել: Ծառը ամեն ինչ անում էր մարդու համար, կարելի է ասել իր կյանքով էր կիսվում, որպեսզի մարդը երջանիկ լինի: Մարդը դրան ուշադրություն չէր դարձնում, նա ուղղակի վերցնում էր այն ինչ նրան պետք էր և գնում էր: Կարելի է ասել, որ նույնիսկ վերջում ոչ մի բան չփոխվեց, նա նորից եկավ ոչ թե ծառի մոտ, այլ իր ուզածի, միակ տարբերությունն այն է, որ այս անգամ նա մնաց ծառի հետ: Մտածում եմ, որ պատմվածքը ուզում է սովորեցնել մեզ, հոգատարություն ցուցաբերել միայն նրան, ինչը կամ ում մենք սիրում ենք: