December 15, 2021

Վստահություն

Ժամկետ՝ դեկտեմբեր 13-17

Վստահություն- Հայաստան Գրիգորյան

Ի՞նչ է վստահությունը։

Որո՞նք են վստահության տեսակները։

Մեկնաբանի՛ր տեսահոլովակները՝

Տեսանյութ – 1
Տեսանյութ – 2

Վստահությունը կարելի է անվանել նույնիսկ սիրո տեսակ, մարդը վստահում է այն մարդուն, ում սիրում է, ում հավատում է, ամեն մեկի համար վստահությունը մի ուրիշ բան է, ինչպես արդեն նշված էր, մեկի համար դա հավատն է, մյուսի համար մի ուրիշ բան, բայց մեկ է վերջում այդ զգացմունքները հասնում են վերջնական կետին, վստահությանը, շատ քիչ մարդիկ են, որ կարող են վստահել ուրիշներին հարյուր տոկոսով, մարդիկ կան, որ ընդհանրապես չեն վստահում ուրիշներին, դա սովորաբար կախված է վատ փորձի կամ փորձերի հետ անցյալում, և իհարկե կան մարդիկ, որոնք վստահում են ամեն մեկին և վստահում են մինչև այն պահը, երբ իրենց կամ խաբում են, կամ ուղղակի դավաճանում են և այդ մարդիկ նույնպես կորցնում են իրենց հավատը, կոնկրետ իմ համար վստահությունը դա այն է, ինչով ես կարող եմ արտահայտել իմ սերը մարդկանց հանդեպ:

Կիսամյակային հաշվետվություն

Ես Էրիկ Սմբատյանն եմ: Այս տարի ես առաջին անգամ ոտք դրեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ, չեմ կարող ասել, որ ինչ որ նոր, կամ զարմանալի բաներ տեսա տարվա սկզբում, դա կարելի է ասել այն պատճառով է, որ ես սովորել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դպրոցներից մեկում (Հարավային դպրոցում) և արդեն փորձ եմ ունեցել այստեղի կրթության ծրագրի հետ: Առաջին ամիսը անցավ հաղաղ, կարելի է ասել, որ մենք այն ծախսեցինք ծանոթությունների վրա, ծանոթացանք առաջին հերթին իրար հետ, իսկ հետո ուսուցիչների: Սկսեցինք անցնել բոլոր հիմնական առարկաները, հայոց լեզու, գրականություն, հանր/երկր, պատմություն, հասարակագիտություն, ֆիզիկա, էկոլոգիա, ռուսերեն, անգլերեն, աշխարհագրություն, կենսաբանություն և մեր ընտրած մասնագիտությունը, կոնկրետ մեր կուրսը բաժանված է երկու խմբի, վեբ-դիզայնի ուսանողներ և հագուստի մոդելավորման ուսանողներ, ես ընտրել եմ վեբ-դիզայնը: Կրթահամալիրը շատ ճամփորդություններ է կազմակերպում, լինում են ինչպես սովորական մեկօրյա ճամփորդություններ, այնպես էլ եռորյա և ավել: Այս 3-4 ամսվա ընթացքում ես դեռ չեմ հասցրել ճամփորդել, այդ պատճառով էլ որոշեցի առաջին անգամ ճամփորդել: Ճամփորդություն դեպի Գյումրի (Դեկտեմբերի 24-26) մեր աշխարհագրության ուսուցչուհու` Գայանե Սարգսյանի հետ: Այս կիսամյակի ընթացքում ես նորից հասկացա, որ ընտրելն այս քոլեջը լավ որոշում էր, մեկ-մեկ դժվար կարող է լինել, բայց այդպես էլ պետք է լինի, ինչքան առաջ, այդքան էլ դժվար: Կրթահամալիրի քոլեջը իսկապես հյուրահատուկ քոլեջ է, այստեղ կարողանում են համեմատել ուսումը և ուրախությունը: Ուրախության տակ նկատի ունեմ միջոցառումները, որոնք քոլեջը հասցնում է կազմակերպել, նրանք իսկապես լավ են անցնում և կարելի է ասել, հնարավորություն են տալիս ընդմիջել սովորելուց: Հուսով եմ, որ մյուս կիսամյակն էլ կանցնի այսպես: