December 14, 2021

Կենսաբանություն – դեկտեմբեր ամսվա ամփոփում

1.Ի՞նչ է իրենից ներկայացնում էուկարիոտ բջիջները (Կենդանական և բուսական բջիջների կառուցվածքը):

Ժամանակակից և բրածո օրգանիզմներում հայտնի են բջիջների երկու տեսակ՝ պրոկարիոտներ և էուկարիոտներ։ Էուկարիոտիկ բջիջները շատ ավելի բարդ են: Նրանց ԴՆԹ-ն, որը կապված է սպիտակուցի հետ, կազմակերպվում է քրոմոսոմների, որոնք տեղակայված են հատուկ ձևավորման մեջ, իրականում ամենամեծ բջջային օրգանելը՝ միջուկը: Էուկարիոտիկ բջիջները սովորաբար ավելի մեծ են, քան պրոկարիոտային բջիջները: Պրոկարիոտիկ բջիջների և էուկարիոտների բջիջների հիմնական տարբերությունն այն է, որ նրանց ԴՆԹ-ն կազմակերպված չէ քրոմոսոմների մեջ և շրջապատված չէ միջուկային ծրարով:

2.Գրել պրոկարիոտ բջիջների մասին:

Պրոկարիոտ բջիջները կյանքի ամենապարզ ձևերից են, նրանք պատված են բջջապատով, չունեն կորիզ, օրգանոիդներ և պլազմատիկ թաղանք, ինչով էլ տարբերվում են էուկարիոտներից: Պրոկարիոտները կարողանում են բազմանալ ԴՆԹ-ի հաշվին: Պրոկարիոտների դասին պատկանում էն տարբեր վիրուսներ, բակտերիաներ և այլն:

3.Համառոտ ներկայացրու բջջի օրգանիոիդները (Միտոքոնդրիումներ, քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, գոլջի կոմպլեքս և ռիբոսոմներ):

Բոլոր էոկարիտ բջիջներն ունեն օրգանոիդներ։ Դրանք են միտոքոնդրիումները, էնդոպլազմային ցանցը, գոլջիի համակարգը, ռիբոսոմները և կորիզը։ Կորզը գտնվում է բջջի կենտրոնում որտեղ և գտնվում են քրոմոսոմները: Միտոքոնդրիումները և քլորոպլաստները գտնվում են ցիտոպլազմայում։ Միտոքոնդրիումները բջջում էներգիայի հավաքման և պահպանման դեր են կատարում։ Իսկ քլորոպլաստները բուսական բջիջներում կատարում են ֆոտոսինթեզ։ Էնդոպլազմային ցանցը գտնվում է կորիզի մոտ: Գոլջիի համակարգը մասնակցում է սպիտակուցների և լիպիդների ձևափոխմանը և փաթեթավորմանը։

4.Ի՞նչ է իրենից ներկայացնում միտոզը (Բջջի բաժանում):

Միտզի շնորհիվ կատարվում է բջջի կիսում և այդպես նրանք բազմանում են։ Բջջի կիսում է տեղի է ունենում երկու փուլով ինտերֆազ և միտոզ։ Միտոզն էլ իր հերթին պաժանվում է փուլերի՝ պրոֆազ, անաֆազ, տելոֆազ, մետոֆազ։ Այս էտապների ժամանակ կատարվում է բջջի բաժանումը։ Անհետանում են կորիզաթաղանթը եւ կորիզակը։ Քրոմատոդներից կազմվում են քրոմոսոմներ, հետո քրոմոսոմների զույգերը բաժանվում են: Հեռանում են բջջի տարբեր բևեռներ։

5.Ներկայացրեք քրոմոսոմի կառուցվածքը:

Քրոմոսոմը գտնվում է բջջի կորիզում: Այն պարունակում է ԴՆԹ և լավ երևում է բջջի բաժանման ժամանակ։ Քրոմոսոմները ունեն թելիկներ: Նրանք գալարված են և կախված գալարվածության աստիճանից կարող է երկարել կամ կարճանալ։ Նրանկ կազմված են քրոմատիդներից որոնք էլ իրենց հերթին կազմված են թելիկներից։